Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/341

Այս էջը սրբագրված է

կծելու։ — Ով է ետ եկել այնտեղից, որ դրանք ետ գան,— ասում էր Աստղիկը» — Կանչիր, խրատիր դրանց, որ այդպես բան չանեն։Ով է լսած, որ չտեսած աղջկա վրա սիրահարվին. այդ մի խենթություն է, ուրիշ ոչինչ։

Թագավորը կանչեց երկուսին էլ և ասաց.

Ամեն բան հայտնի է ինձ։ Շատ ցավում եմ, որ այդպիսի մի ցնորական վիշտ է ընկել որդուս սիրտը, բայց չեմ կարող թույլ տալ ձեզ։ Այդ չտեսնված աղջկան համար շատ

թազավորների որդիք են կոտորվել, շատ զորք է փչացել, և ինքս մասնակցել եմ այդ կռիվներին, օգնության եմ գնացել ուրիշներին։ Նա կենում է Յոթը֊Լեռան քամակին, Սև֊Բերդումը: Քառասուն եղբայր ունի՝ մեկը մյուսից աժդահա:Քառասուն գունդ զորք էլ որ լինի, նրանց ոչինչ չեն կարող անել: Ամեն մեկը մի ահագին կաղնի ծառ պոկած' զորքերին այնպես են սրբում պատերազմի դաշտումը, ինչպես մենք սրբում ենք մեր կալերը ցախավելով։Ինչ խելք կլինի ուրեմն ձեր կողմից, գնալ և այդ դևերի ճանկն ընկնիլ։

— Ներիր ինձ, հայր թագավոր, որ համարձակվեմ քեզ հետ վիճել,— ասաց Արսենը։— Ոչ մի ուժ աշխարհիս երեսին չի կարող աստուծո կամքին հավասարվիլ: Ուժն աստծու ձեռքին է. երբ ուզենա, կզորացնե, երբ չէ՝ կթուլացնե և զորեղ դևին մի երեխա կշինե։ Դու ասում ես, որ շատերն են կռվել և հաջողություն չեն ունեցել, բայց արդյոք այդ շատերի մեջ եղե՞լ է մի մարդ, որ իր սնունդն առյուծից լինի առած։ Ով տվավ առյուծին այդ գութը, որ ինձ պահե, պահպանե, եթե ոչ աստված։ Արդյոք այդ կռվողների մեջ եղե՞լ է մեկը, որ Վուրգի նման սիրահարված լիներ և կամ մի որևէ պառավ իր անեծքով կամ օրհնությունով նրա մեջ ձգած լիներ Աննմանի սերը։ Ինչո՞ւ չկարծել, որ այս հիշած բոլոր դեպքերի մեջ մի աներևույթ կապ կա, և դրանք նրա համար են այսպես միացել, որ ձեռք բերեն այն, ինչ որ ուրիշները չեն կարողացել։

— Շատ խելոք ես խոսում, Արսեն,— ասաց թագավորը.

—• դու լավ պատգամախոս կլինես և ամեն հրաշագործություն կհաջողի քեզ, քանի որ քո մանկությունն ինքը մի հրաշք է:

Բայց պետք է գիտենաս, որ քուրմ է եղել թե հրաշագործ,