Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/343

Այս էջը սրբագրված է

ուրեմն... Գնանք, գնանք, Վուրգ... Դեռ հայտնի չէ, թե մեջ երկուսից ո՞րն է ավելի սիրահարված և որի՞ առջև կան ավելի խոշոր բարոյական խոչընդոտներ։ Գնանք, հոգիս, գնանք փետրավորվենք սիրո թևերով և սլանանք դեպի վեր և վեր... Ա՛հ, ի՞նչ օր կլինի, երբ մենք արդեն Սև բերդումը կլինենք...

Մեր քաջերը, այսպես ոգևորված, գնացին թանգարանը. ընտրեցին իրանց ուզած զենք ու զրահը, վերցրին մեկ-մեկ հատ հին պապական աղոթած թրեր, որոնցով քար ու երկաթ կարելի էր կտրել, թամքեցին թռչկան ձիաները և «որսի ենք գնում» ասելով, ձիանը հեծնելն ու անհետանալը մեկ արին: Օրեր անցան, մեր տղերքը չերևացին։ Նոր գլխի ընկան, թե ուր կլինին գնացած...

                           7
                          

Յոթը-֊Լեռան քամակին, Սև բերդումը Անտես֊Աննման : Հսկա եղբայրները մեծ տոն էին կատարում իրանց արած հաղթությունների համար։ Ցոթը դևի գլուխ էին կտրել

և աղջիկ ազատել գերությունից։ Իրանք էլ յոթը եղբայր էին ընդամենը, թեև նրանց համբավը քառասունի էր հասել, յոթն էլ պսակվել էին գերությունից ազատված յոթն ազջկերանցը վրա։ Ամենքն էլ ուրախ ու զվարթ էին. տխուր էր միայն Անտես֊Աննմ անը։

— Ինչո՞ւ այդչափ տխուր ես, քույր իմ,— ասաց մեծ եղբայրը։— Յոթը եղբայր ունիս, յոթն էլ քեզ համար գլուխ ես դրած, հիմա էլ յոթը հարս ունիս, ամենքն էլ քո աղախին լինելու պատրաստ, թեև բոլորն էլ մեծ իշխանների և թագավորների աղջկերք են։ Եթե մեկ հոգս ունիս, ասա մեզ. մենք պատրաստ ենք կատարելու քո ամեն մի չնչին քմույշ անգամ։

— Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչի եմ տխուր,— ասաց Աննմանը.— այս գիշեր մի երազ տեսա, երևի նրանից է...

— Ի՞նչ ես տեսել, ի՞նչ ես տեսել, ասա մեզ,— կրկնեցին բոլոր եղբայրները։

— Երազումս տեսնում էի երկնքից իջած երկու հրեշտակ մինը քան զմյուսը գեղեցիկ։ Մեկը թուր ուներ ձեռին, իսկ