Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/349

Այս էջը սրբագրված է

ՄԱՆՈԻԿ-ԽԱՆ

(Ավանդություն)

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկդ մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմասաությունը հասակից կախումն չունի. այդ մի շնորհք է, որ աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ոչ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ:

——

Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քայաքի շուկան (բազարը)՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած: Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը։

— Իշիդ կապը բռնի՛ր,մի կողմ քաշվի՛ր,եզը գիժ Է,հարու կտա: