Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Այս էջը հաստատված է

«Հոնի կորիզն» այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցանք, քնեցանք...

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Երբ տեսնում եմ խաղալիս
Անմեղ, անհոգ մանուկներ,
Իսկույն միտըս են գալիս
Իմ մանկության քաղցր օրեր։
Օր ու գիշեր անհանգիստ
Խաղում էի անդադար,
Աշխսրհային հոգ ու վիշտ
Անհայտ էին ինձ համար։
Իմ ընկերն էր ամեն ինչ —
Թե՛ շնչավոր, թե՛ անշունչ,
Չը՛կար համր և ոչինչ —
Չըկար մի բան անմըռունչ։
Աղբյուրն ինձ հետ խոսելիս՝
Լսում էին քարերը,
Անտառն իր մոտ կանչելիս՝
Թնդում էին ձորերը։
Բարի էին ամենքը,
Չըկար մի հետք չարության,
Նույնիսկ օձն ու կարիճը
Տիպար էին բարության։
Բանի անգամ բռնել եմ
Օձի պոչից ու գլխից
Եվ գազանը — ապշել եմ–
Հեռացել է ինձանից.
Ինչ էր երկյուղ կամ ամոթ
Չըգիտեի բնավին,