Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/361

Այս էջը սրբագրված է

էր, նրա մեջ տեսնում էր իր ուզածի կենդանի պատկերը ամենայն մանրամասնությամբ։ Եվ այնուհետև նա սկսեց վեպ վեպի հետևից լույս հանել մինը քան զմյուսն ավելի հետաքրքրական։ Ամենքն էլ զարմացել էին նրա բեղմնավոր գրչի և հանճարի վրա, բայց ոչ ոք չգիտեր, որ նա այդ բոլորը հանում էր կախարդական պատկերից։