Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/367

Այս էջը սրբագրված է

տվին մի կատվի ձագ և հավատացրին, որ ա՛յդ է սուլթանուհու նոր ծնունդը։ Եվ բոլորը շատ զարմացան և շատ տխրեցին։ Իսկ սուլթանը, անսահման ամոթահարված, անկասկած,անձնատուր կլիներ կատաղի զայրացման, եթե անծանոթ լիներ անքննելի արդարության պատվերներին։ Սուլթանուհու սիրտը լիքն էր կսկիծով և հուսահատությամբ։

Իսկ ինչ վերաբերում է երեխային, պետք է ասել, որ երեխաների բախտի պահպանողը ներշնչեց այգիների կաոավարչին, որ զբոսնում էր գետափին, որ նա դարձյալ նկատի զամբյուղը։ Եվ ինչպես աոաջին անգամը, կառավարիչը փրկեց երեխային և տարավ կնոջ մոտ, որ սիրեց նրան, ինչպես իր սեփական զավակին և սկսեց նրան նույնպես մեծ հոգատաքությամբ սնուցանել, ինչպես առաջինին։

Սուլթանուհին ծնավ երրորդ զավակը։ Իսկ նրա քույրերը,որոնց ատելությունը դեռ չէր բավականացած, շարունակում էին իրանց կրտսեր քրոջ կորստի մասին մ տածել, և նորածին աղջկանր նույն ձևով ջուրը ձգեցին, ինչպես և նրա եղբայրներին։ Բայց նրան էլ պատսպարեց այգիների կառավարիչը և նրա եղբայրների հետ սննդեց, դաստիարակեց։

Բայց այս անգամ, երբ քույրերը իրանց անելիքն անելով'նորածնին տեղը դրին մի կույր մուկ, սուլթանը, չնայած իր բարեգթությանը, չկարողացավ գսպել բարկությունը և բացականչեց.

— Աստված անիծում է իմ ցեղս այն կնոջ պատճառով, որի հետ ես ամուսնացա։ Ես ամուսնացել եմ իսկապես մի հրեշի հե տ։ Միայն մահը կարող է ազատել նրանից իմ բնակարանս։

Եվ մահվան դատապարտեց սուլթանուհուն։ Հրամայեց իր գինտկրին, որ կատարի իր հրամանը։ Բայց երբ որ տեսավ արտասուքը և անսահման կսկիծը այն կնոջ, որին սիրել էր իր սիրտր, սուլթանը շատ խղճաց և երեսը շրջելով հրամայեց փակել նրան ապարանքի հեռավոր սենյակներից մեկում, որ այնտեղ անց կացնի իր կյանքի մնացած օրերը։ Եվ այն օրվանից էլ չուզեց տեսնել նրա երեսր։ Այնուհետև խեղճ կինը խոր տխրության ու արտասուքի մեջ ընկղմած, երկրային բոլոր դառնության ճաշակն առավ։