Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/370

Այս էջը սրբագրված է

հյութալից անուշեղեններով։ Հետո ման ածեց այգումը, իմանալով, որ միշտ օգտակար է փորձված մարդկանց հետ լինելը և իմաստուն խոսվածք լսելը։

Եվ զբոսնում էին նրանք այգումը միասին։

Վարդաժպիտ Ֆարիզադան բարի պառավին օգնում էր ման գալիս, բռնելով նրա կուռը։ Երբ որ հասավ ամենալավ ծառին, Ֆարիզադան պառավին նստեցրեց այդ ծառի ստվերումը։ Եվ խոսք խոսքից հետո, վերջապես Ֆարիզադան հարցրեց պառավին, թե նրան ինչպես են դուր գալիս այդ տեղերը ու հավանո՞ւմ է արդյոք։

Այդ ժամանակ պաոավը բավական երկար մտմտալուց հետո՝ բարձրացրեց գլուխը և պատասխանեց.

— Այո՛, իմ տիրուհիս, ես իմ բոլոր կյանքս անց եմ կացրել ալլահի երկրների վրա շրջելով և երբեք պատահած չէ ինձ, որ մի այսպիսի հիանալի տեղ հանգստանամ։ Բայց, ով իմ տիրուհիս, ինչպես երկրիս վրա միակ գեղեցկուհին դու ես որ կաս և քեզ նման այլևս ոչ մեկր չկա, ինչպես արեգակն ու լուսինը միակն են երկնքումը, ես կցանկայի, որ այս պատվական այգումը դու ունենայիր այն երեք առարկաները, որոնք նույնպես մի-մի հատիկ են աշխարհիս երեսին և չունեն իրանց նմանը։ Ահա թե ինչ է պակաս այս այգում և ինչ կցանկայի, որ սա ունենար։

Վարդաժպիտ Ֆարիզադան շատ զարմացավ, որ իր այգուն երեք անհամեմատ լավ բաներ են պակաս և ասաց պառավին.

— Ողորմած եղիր, բարի մայր իմ, շուտ ասա ինձ, որ ես իմանամ, այդ ի՞նչ երեք անհամեմատ և ինձ անծանոթ բաներ են։

Պառավը պատասխանեց.

—Ո՛վ իմ տիրուհիս, քո գթառատ սրտի հյուրասիրության համար ինձ նման մի թափառական պառավի, էլ ինչո՞վ կարող եմ ցույց տալ իմ շնորհակալությունս, եթե ոչ հայտնելով քեզ, թե ինչ առարկաների մասին է խոսքս։

Եվ մի փոքր լռելուց հետո՝ պառավն սկսեց.

— Իմացած եղիր, ով իմ տիրուհիս, որ եթե իմ ասած բաներից առաջինը լիներ այս այգիներումը, բոլոր թռչուն- ները կհավաքվեին այստեղ նրան տեսնելու համար և