Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/374

Այս էջը հաստատված է

— Ո՛վ մեր սիրելի քույր,— ասացին եղբայրները,— այս ի՞նչ նոր զգացմունք է շփոթում քո հոգին, հայտնի՛ր մեզ քո վիշտը, եթե չես կասկածում մեր սիրո մեջ, որ ունենք դեպի քեզ։

Ֆարիզադան վճռեց վերջապես բանալ իր սիրտը և ասել նրանց.

Ով իմ եղբայրներս, ես այլևս չեմ սիրում իմ այգիներս․․․

Եվ սկսեց լաց լինել և մարգարտի հատիկներ թափվեցին նրա աչքերից։ Եղբայրներն ականջ դրին նրան լուռ, տխրելով մի այսպիսի հայտնությունից, իսկ նա շարունակեց․

Ավա՜ղ, ես դադարեցի սիրել իմ այգիներս, որովհետև նրանցում չկա Խոսող Թռչունը, որ է՝ Հազարան Բուլբուլը, չկա Երգող Ծառը և ոչ Ոսկեցնցուղ Ջուրը։

Եվ հանկարծ այնպես ոգևորվեց Ֆարիզադան, որ առանց շունչ քաշելու՝ պատմեց եղբայրներին բարի պառավի այցելությունը, և նրա պատմածների մասին։

Եղբայրները երբ որ լսեցին քրոջ ասածները, շատ զարմացան և ասացհն նրան.

Սիրելի քույրիկ դու հանգիստ կաց և աչքերդ հովացրու։ Մենք այդ բոլոր առարկաները կբերենք քեզ համար, թեկուզ նրանք գտնվելիս լինեն Կաֆ սարի անմատչելի գագաթին։ Միայն դու ասա, ո՞ր կողմերում պիտի որոնել նրանց։ Եվ Ֆարիզադան, որ սաստիկ կարմրել էր իր առաջին ցանկությունը հայտնելու համար, բացատրեց մի առ մի, ինչ որ լսել էր բարի պառավից նույն առարկաների տեղի մասին, և ավելացրեց.

— Ահա՛, այս է միայն իմ գիտցածս, սրանից ավելի ոչինչ չգիտեմ։

Եվ բացականչեցին երկու եղբայրները միասին.

- Քույրի՜կ, մենք կերթանք որոնելու։

Իսկ քույրը երկյուղից գոչեց.

— Ո'չ, ո'չ, մի' գնաք։

Ֆարիդը, որ մեծ եղբայրն էր, ասաց․

— Սիրելի քույրիկ, քո ցանկությունը մեզ համար մեր աչքից և գլխից ավելի է թանկ։ Ե'ս եմ մեծ եղբայրդ, ես էլ