Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/377

Այս էջը սրբագրված է

նուս։ Ով կուզի լինիս, ո՛վ առաքինի ճամփորդ, ես պատրաստ եմ օգնելու քեզ իմ փորձովս և խորհրդովս։

Ֆարիդն շտապեց պատասխանել.— Ես եկել եմ հեռու կողմերից՝ որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրր։ Կարող չե՞ք ասել արդյոք, որտեղ կարող եմ գտնել։ Կամ ի՞նչ գիտեք դուք դ դրանց մասին։ Այս խոսքերի վրա՝ հուզմունքից՝ ծերունին վայր գցեց ձեռքից համրիչը և ոչինչ չպատասխանեց։

Ֆարիդը հարցրեց.— Իմ բարի քեռիս, ինչո՞ւ չեք խոսում։ Ես շտապում եմ, ձիս քրտնած է, կարող է մրսել։

Եվ կրոնավորը խոսեց վերշապես։— Իհարկե , որդիս, ես գիտեմ, թե որտեղ են գտնվում քո որոնած բաները և ճանապարհն էլ գիտեմ։ Բայց ես, որդյակ եմ, քեզանից այս լավությունը տեսնելուց հետո, ինչպե՞ս խորհուրդ տամ, որ գնաս և զարհուրելի վտանգների ենթարկես քեզ։ Ավելի լավ կանես, որդիս, որ շտապես վերադառնալու կրկին քո երկիրդ։ Քանի քանիսն են գնացել այս ճամփով քեզ պես քաջ երիտասարդներ, բայց ոչ մեկը նրանցից չի վերադարձել։

Ֆարիդը այդ խոսքերից չվհատվելով, ասաց.— Իմ բարի քեռիս, դու միայն ցույց տուր ինձ իմ գնալիք ուղին, մնացածի մասին մի անհանգստանար։ Աստված ինձ ձեռքեր է տվել, որոնք կարող են իրանց տիրոջը պաշտպանել։

Ծերունին ձայնը երկարացնելով հարցրեց.

-Քո ձեռքերն ինչպե՞ս կաղատեն քեզ Աներևույթից, որ ոչ մի ձեռք չի ընկնում, իսկ ինքն ունի հազար անգամ հազար ձեռքեր, որոնք գործում են առանց տեսնվելու։

Ֆարիդը գլխովը բացասելով, պատասխանեց.— Պատվական հայր։ Իմ ճակատագիրն ինձ հետ է կապված, եթե ես փախչեմ նրանից, նա կհետևի ինձ, իմ ստվերիս պես։ Ուրեմն ասա ինձ, որովհետև այդ քեզ հայտնի է, էլ ինչ կարող եմ անել ես։ Քո խորհուրդով դու ինձ մեծ լավություն կանես։

Ծերունին տեսնելով, որ երիտասարդը ետ չի կենալու իր մտադրությունից, ձեռքը գցեց իր գոտիկից կապած մախաղը (տոպրակ) և հանեց մի գրանիտե գնդակ։ Այս գնդակը տալով Ֆարիդին ասաց.

- Ահա՛, այս գնդակը կտանի քեզ քո ուզած տեղը։ Հեծիր