Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/379

Այս էջը սրբագրված է

այս ու այն կողմից զանազան աղաղակներ, որոնք նմանություն չունեին երկրային աղաղակներին։

Այդ գոռուն գոչյունը, ինչպես ասել էր ծերունին, նման չէին անապատում փչող հողմերին, նման չէին անդունդներ թափվող ջրվեժներին, նման չէին սելավներից առաջացած,լեռնեցի գագաթներից հոսող ջրհեղեղներին, որոնց և մեն մի կաթիլը և մեն մի ալիքը իր սեփական ձայնն ունի և բոլորը լինում է բյուրավոր ձայների մի խառնուրդ։ Այդ ձայներն աներևույթ ձայներ էին։ նրանցից շատերը հարցնում էին.— Ի՞նչ ես ուզում։ Մյուսները.— Բռնեցե՛ք դրան։— Սպանեցե'ք։

— Գցեցեք անդունդը։ Շատերն էլ ծաղրում էին։— Հո՜, հո՜ , հո՜... հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ… Փաղաքշում էլ էին, ասելով.— Ինչ սիրուն երիտասարդ ես, ե՛կ մեզ մոտ, ե ՜կ մեզ մոտ…

Բայց Ֆարիղը՝ ուշ չդարձնելով այդ ձայների վրա, շարունակում էր վեր բարձրանալ։ Իսկ ձայներն ավելանում էին և զարհուրելի դառնում։ Երբեմն գոչողների շունչը դիպչում էր նրա երեսին, և այնքան սոսկալի կերպով էին որոտում աջից nւ ձախից, առջևից ու քամակից, այնքան սպառնալից և համառ էր նրանց գոչը, որ Ֆարիղը դողում էր ակամա, մոռանալով ծերունու խրատը, նա մի զորեղ և հանկարծական գոռոցի ազդեցությամբ ետ շրջվեց։ Այդ իոկ վայրկյանին մի սոսկալի ոռնոց բարձրացավ հազարավոր ձայներից, իսկ դրանից հետո տիրեց խորին լռություն։ Արքայազն Ֆարիդը

դարձավ մի սև բազալտի ժայռ։ Լեռան ստորոտում ձին էլ դարձավ մի անձև քարաժայռ։ Իսկ գրանիտե կարմիր գնդակը ետ դարձավ գլորվելով ծերունու մոտ։

Ֆարիդի հետ պատահած այս աղետի օրը, Ֆարիզադան ըստ սովորության հանեց եղբոր դանակը պատյանից, որ միշտ կախած ուներ գոտիկից և նայելով վրան' երեսի դույնը նետեց, տեսնելով, որ դեռ երեկ այնքան փայլուն սայրը, գունատվել ու ժանգոտվել է։ Եվ՜ սկսեց ողբալով գոչել.

— Ա՜խ, իմ սիրելի եղբայր, հիմա որտե'ղ ես, արդյոք ի՜նչ պատահեց քեզ։ Վա՛յ ինձ, ինչո՜ւ թույլ տվի ես քեղ։ Ավա՜ղ, ինչքան թշվառ եմ ես և որքան ատելի այսուհետև իմ աչքում ։

Քրոջ լաց ու կոծին վրա հասավ երկրորդ եղբայրը՝