Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/382

Այս էջը սրբագրված է

ուզում է որոնել իր եղբայրներին և այն երեք հրաշալիքներր։ Եվ Ֆարիզադան ասաց նրան.

— Ո՛վ սուրբ հայր, հողիս շփոթված է քո խոսքերից երկչոտությունը հեշտությամբ է տիրում նրան։ Բայց ինչպես կարող եմ ետ կենալ, քանի որ գործը վերաբերում է հարազատ եղբայրներիս փրկությանը։ Ո՛վ սուրբ հայր, լսիր եղբայրասեր քրոջս աղաչանքին և հնար ցույց տուր ազատելու եղբայրներիս կախարդական կապանքներից։

Ծերունին պատասխանեց.— Ո՛վ Ֆարիզաղա, դուստր թագավորի, ահա քեզ այս գրանիտե գնդակը, որ կտանի քեզ նրա հետքից։ ք^այց դու նրանց ազատել կարող ես միայն այն ժամանակ, երբ կտիրանաս այն երեք հրաշալիքներին։

Եվ որովհետև դու քո կյանքը վտանգի ես ենթարկում միայն քո եղբայրներին ազատելու համար, և ոչ թե ձեռք բերելու անկարելին, սրա համար անկւսրելին կարող է դառնալ քո գերին։

Գիտցած լինիս, ո՛վ դուստր թագավորի, որ մարդու որդիներից ոչ մեկը կարող չէ դեմ կենալ Աներևույթի ձայների գոչյունին։ Այս պատճառով Աներևույթին հաղթելու համար հարկավոր է զինվել նրա դեմ վարպետությամբ, որի մեջ պետք է ամփոփված լինի մարդու հանճարը, խելքը, ճար- տաքությունն ու ճարպկությունը։ Այս մտքով հասկացված վարպետությունը կարող է հաղթել Աներևույթի բոլոր ուժերին:

Այս բոլորն ասելուց հետո, ծերունին հանձներ Ֆարիղադին գրանիտե դնդակր։ Հետո հանեց գոտկից մի փաթիլ բուրդ և ասաց.— Այս թեթև բրդի փաթիլով, ո վ Ֆարիզադա, դու կհաղթես Աներևույթի ուժերին։ Եվ ավելացրեց.— մոտեցրու ինձ գլխիդ թագը, ո'վ Ֆարիզադա։— Եվ խոնարհեցրեց դեպի ծեքունին նա իր գլուխը, որի մաղերի կեսր ոսկի էին, մյուս կեսը — արծաթ։ Ծերունին ասաց.— Թող մարդու աղջիկը այս մի փաթիլ բրդով հաղթահարե օդում թռչող բոլոր ուժերը և Աներևույթի բոլոր խարդավանքը։

Եվ բուրդը բաժանելով երկու մասի, նրանցով խցեց Ֆարիղադի երկու ականջները, որ նա ոչ մի ձայն չլսի։ Ձեռքով