Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/383

Այս էջը սրբագրված է

նշան արավ, որ գնա։ Ֆարիզադան հեռացավ ծերունուց, վստահությամբ նետեց գնդակը և հետևից քշեց ձին։

Երբ որ հասավ լեոան ստորոտի ժայռերին, և ձին գնդակից կապելով սկսեց վեր բարձրանալ, ձայներն սկսեցին դողանջել նրա ոտների տակ' սև բագալտի ժա լռիկների միջից և մեծ հարայհրոց բարձրացրին, բայց այդ ահեղ որոտմունքները նրա ականջներին դիպչում կին իբրև մի չնչին ու անորոշ շշնջոց, կամ ինչպես հեռվից լսվող ճանճերի բզզոց, որ չէր կարող Ֆարիզադի վրա որևէ երկյուղ ազդել։

Սրա համար էլ նա գլուխը քաշ գցած հանգիստ սրտով բարձրանում էր դեպի վեր, խորդուբորդ քարքարուտներով և փշերով, չնայած իր քնքուշ կազմվածքին և նրա սովոր լինելուն' ման գալու միայն ճեմելիքների մանրահատիկ ավազների վրա։ Առանց թուլանալու և հոգնելու, նա վեր բարձրացավ և հասավ լեոան գագաթին, ուր նրա առջև բացվեց մի ընդարձակ սարահարթ։ Այդտեղ, այդ տափարակի կենտ բոնում նա տեսավ ոսկեղեն սյունից կախած մի ոսկի վանդակ։ Այդ վանդակումն էր թառած Խոսող Թռչունը։

Ֆարիզադան տեսնելով, ուրախությունից կարծես թև առավ, վրա վազեց վանդակին և բոնելով նրա օղակից, բացականշեց.— Թռչո՛ւն, թռչո՛ւն, ահա' բռնեցի քեզ, դու իմն ես, էլ չես ազատվիլ իմ ձեռից։

Սրանից հետո այլևս ավելորդ էր ականջների բուրդը, որ Հանեց և հեռու նետեց իրանից։ Լռեցին բոլոր աղմկարար ձայները, և հերթը հասավ Խոսող Թռչունին, որ միայն նա խոսի։

Եվ խոսեց, խոսեց Հազարան Սուլբուլր, ոչ հասարակ խոսքերով, այլ երգելով երկրում Ասված քաղցր մեղեդիներով։

Ասա' ինձ, ասա՛, ով Ֆարիզադա,
Որ ունիս ժպիտ վարդի նմանող,
Ես կարոտ էի րո տեսությանը,
Եվ շատ եմ ուրախ, որ տեսնում եմ քեզ.
Մի թև կարող եմ քեզանից ազատվել.
Ա խ, ա ՜խ, ա ՜խ, ո'վ արև, ո՛ վ լուսին.