Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/390

Այս էջը սրբագրված է

իրան. «Երբեք չեմ կարծել, որ իմ թագավորության մեջ կա- րող են երկու հոգի լինել այսքան գեղեցիկ ամեն կողմով և ազատ սնափառությունից»։ Եվ մի առանձին բաղձանքով ուզեց այցելել նրանց տունը և ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ և հագեցնել աչքերը նրանց քաղցր տեսությու- նով։ Իր այս ցանկությունը սուլթանը հայտնեց եղբայրնե- րին, որոնք շատ ուրախացան և շտապեցին լինել նրա ուղե- կիցը։ Ֆարիգը նրանցից շուտ գնաց տուն, որ նախապատ- րաստե քրոջը։

Ֆարիզադան սովոր չլինելով սուլթանի չափ մեծ հյուր ընդունելու, մնացել էր շվարած և չգիտեր ինչ աներ։ Իսկույն մտածեց դիմել իր խորհրդակցին՝ Խոսող Թռչունին և ասաց նրան.

— Ո՛վ Հազարան Բուլբուլ, սուլթանն ուզում է գալ մեր տուն, որ մեծ պատիվ է մեզ համար, և մենք պետք է հյուրա- սիրենք նրան իր մեծության համեմատ։ Սովորեցրու ինձ, ինչպես պիտի անենք, որ նա բավական մնա մեզանից։

Բուլբուլը պատասխանեց. —Ով իմ տիրուհիս, չարժե խոհարարուհուդ հրամայել, որ բազմատեսակ կերակուր պատրաստե, որովհետև այսօր թագավորին կարող է դուր գալ միայն մեկ տեսակ կերակուր, նրանով էլ պետք է հյուրասիրել։ Այդ կերակուրը պետք է պատրաստած լինի բորինջանով, մեջը լցրած մարգարիտով...

Ֆարիզադան զարմացավ, և կարծելով, որ թռչունը սխալ է հասկացել բանը, ասաց նրան.

— Թռչո՛ւն, թռչո՛ւն, այդ ի՞նչ ես ասում, ինչպե՞ս կարելի է մարգարիտ լցնել բորինջանի մեջ, այդ տեսակ կերակուր չի լսված։ Եթե թագավորը մեզ պատիվ է անում և ուզում է մեզ մոտ ճաշել, այդ կնշանակե, որ նա ուտել է ուզում և ոչ կուլ տալ մարգարիտի հատիկներ։ Դու երևի ուզեցիր ասել՝ «բորինջան բրնձով լցրած»։

Բայց Խոսող Թռչունը բացականչեց. — Ամենևին ո՛չ, ամենևին ո՛չ, լցրած պետք է լինի մար- գարիտ, և ո՛չ բրինձ, բրի՜նձ, բրի՜նձ, բրի՜նձ...

Ֆարիզադան է որ ամեն բանում հավատում էր Խոսող Թռչունին, շուտով պատվիրեց պառավ խոհարարուհուն, որ