Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/397

Այս էջը հաստատված է

— Ես էլ եմ կարծում, որ դուք վատ մարդիկ չեք, այս պատճառով էլ եկել եմ ձեզ մոտ, որ ձեզանից խելք ու շնորհ սովորեմ։ Եթե կընդունեք, ես կարող եմ մի բանի պետք գալ։ Կարող եմ տուն պահել, ոչխարած ու ձիարած լինել, ամեն ինչ կանեմ, ինչ որ պատվիրեք։

Այս խոսքի վրա ավազակապետը իր դեմքի ամպը փարատեց ու Խիզախի վրա նայեց մեղմ հայացքով։

— Շատ լավ. անունդ ի՞նչ է։

— Խիզախ։

— Խիզա՜խ… լավ անուն է՛, Եթե ինքդ էլ անունիդ պես խիզախ ես, ժամանակով կարող ես պետք զալ ինձ,— ասաց հսկան ու գոռաց.— Այս Խիզախին տարեք հաց տվեք, քաղցած է։

Այս ձայնի վրա երկու աղջիկ դուրս եկան ու Խիզախին տարան ներս, ու նրա առջև դարսեցին եփած ու խորոված միս, հաց, պանիր, յուղ։

Այդ աղջիկները գերի էին ընկած այդտեղ։ Կարծեցին թե Խիզախը նույնպես գերի է, նրան շատ պատիվ տվին ու խոսեցրին. բայց Խիզախը նրանց հարցուփորձին պատասխան չտվավ, ինքն իրան ձևացնելով այնքան տխուր, որ պատասխանելու սիրտ չունի իբր թե։


3

Խիզախը դաոնում է ձիարած և միևնույն ժամանակ հետամուտ է լինում ավազակների բռնած ընթացքին։ Գիշեր չէր լինում, որ ահագին քարավաններ կողոպտված չբերեին հափշտակում էին և կենդանի մարդիկ իբրև գերի, ու փրկանք ստանալով, ետ դարձնում։ Խիզախը նկատեց, որ այս մարդիկը անհաղթ և անընկճելի են մնում միայն նրա համար, որ Ժողովուրդը հավերի պես դողում է այս աղվեսներին տեսնլիս։ Միայն երկյուղն է, որ նրանց այդչափ խեղճացրել է։

Մտքում դրավ ավազակների գլխին մի օյին խաղալ։ Ամեն գիշեր, հենց որ ավազակները գնում էին կողոպուտի, նա էլ գնում էր նրանց հետևից, ձիաներից ամենից