Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/405

Այս էջը սրբագրված է

թե՛ քարավանի և թե՛ գյուղի վրա, նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա․ որի գլու- խը ջարդում, որի կուռը կոտրում, ավաղակներից հափշտա¬ կում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ Մեկ, երկու, երեք այսպես որ արավ, ավազակապետի սիրտը կասկած ընկավ և այն մտքին եկավ, որ այս բանն անողը Աներկյուղն ինքն է և ոչ ուրիշ մարդ։