Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/409

Այս էջը սրբագրված է

ուզում էր ինձ սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։ Կանչում են գործակատարին։ Գալիս է գործակատարը։ Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։ Թագավորին պատմում է տղան, թե' բանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին: Կանչում է թագավորը դահիճներին, թե' այս տղային տարեք կախեցեք; Դահիճները տանում են կախելու։ Թագավորը հարցնում է վաճառականին, թե' էլ ուրիշ ասելու ոչինչ չունեիք։ — Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,— ասում է վաճառականը։ Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե էլ ուրիշ ասելու, կամ գանգատ չունես՞ — Ոչ ոչինչ չուն եմ ասելու, թող տանեն կախելու։ Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե' թող կախեն։ Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե' ետ բերեք տղային, միք կախիլ։ Թագավորը հրամայում է դահիճներին թե' վաճառականին տարեք կախելու։ Դահիճները տանում են վաճառականին կախելու։Թագավորը հարցնում է տղային։թե էլ ուրիշ ասելու,կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։ Տղան ձայն չէ հանում։Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։ Երրորդ անգամ հարցնում է տղային թե' պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։ Տղան լացակումած ասում է.— Տեր արքա, ես խղճում եմ