Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/414

Այս էջը սրբագրված է

Մեկ գեղգեղում, կըլկրլցընում,
Այնպես ջրվում սրնգում էր,
Որ սար ու ձոր գըվգըվում էր.
Լեռ քարերն էլ դարձրին ուշ,
Այնքան քաղցր էր, այնքան անուշ,
Ամեն մի շունչ և արարած
Լսում էր լուռ, ապուշ կտրած։
Համին կտրեց իր վըզզոցը,
Աղբյուրն իրա քըչքըչոցը.
Ոշ մի տերև չէր սըլսըլում,
Ոչ մի թռչուն չէր ծըլվըլում.
Տավարներն էլ չարածեցին,
Այլ նստեցան ականջ դրին.
Տավարածն էլ շունչ քաշած,
Սոխակին էր լսում ապշած,
Անմեղ ժըպիտը բերանին,
Զեռքով էր անում ընկերին։

Վերջապես Սոխակր լռեց,
Իշի վճռին ականջ դրեց։
— Է՜հ,— էշն ասաց,— վատ չես երգում,
Լավ ես ծըվում, ու ծըվծըվում,
Բայց ես շատ եմ ափսոսում քեզ,
Որ չես երգում աքլարի պես.
Եթե մեր աքլարին տեսնես,
Նրա երգին ականջ դնես,
Այնուհետև նըրա նման
Դու էլ կերգես շատ աննման։
Այս վճիռը որ իմացավ,
Մեր Սոխակը շատ նեղացավ,
նա չըգիտեր, որ իր դիմաց
Մի անճաշակ էշ է կանգնած.
Թևին խփեց, թռավ գնաց
Դեպի աշխարհն երանելյաց...

1888