Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/417

Այս էջը հաստատված է

կլինի — կպառկես թախտիդ վրա, մեջքիդ մի փափուկ մութաքա կդնեմ… իրար հետ զրույց կանենք, մինչև Մայիկոն քեզ կհագցնե, գլուխդ կշինե և հետո մայրիկիս հետ կառք կնստենք ու Պալատի փողոցով գոռգռալով կերթանք դեպի Վերա զբոսնելու… Մենք ինչո՞ւ ցեխոտենք մեր ոտները, քանի որ փառավոր կառքը, նժույգ ձիաները պատրաստ մեր ծառայությանն են սպասում… Այո՛, այո, դու խոմ սիրում ես կառարշավ,— արա՜գ, արա՜գ… Հիանալի բան է — բոլորի շուրջը վխտում է ժողովուրդը — մեկը հազիվ է կարողանում քարշ գալ մյուսը վազում է շնչակտուր… ամենքը, ամենքը մեզ են մտիկ տալիս…

Փոքրիկ Նինոն առանց լռելու խոսում է իր տիկնիկի հետ որ փառավորասպես պառկած էր ասեղնագործ վերմակի տակ։ Նրա թուխ-թուխ ծամերը շահմարների պես փաթաթվում էին բարակ շլնքին։

Տիկնիկի ոսկեգույն մազերը՝ սպիտակ և բրյուսելյան ծոպերով զարդարուն բարձի վրա փռված, հուրհրատում էին» Նրա սև աչիկները թախծալից նայվածք ունեին։ Նինոն փոքրիկ թաթիկը դրավ Լիլիի կրծքին, և նա բաց արավ շրթունքները, դանդաղությամբ հորանջեց և աչիկները խփելով՝ ճըրաց.

— Ա՜ խ, իմ սիրելի, սիրտս նեղանում է, նեղանում…

— Ինչո՞ւ, Լիլի ջան, ի՞նչ է պատահել քեզ. վեր կաց, մեկ լավ նայենք զուգսերիդ վրա… կուզե՞ս, պատվեր կտամ մադամ Տոլեին, որ քեզ համար թավշե հագուստ կարե… Ասում են՝ նա ստացել է Փարիզից ամենանոր ձևերը, կուզե՞ս, կուզե՞ս ասա՛… Դեհ, էլ մի՛ տխրիլ, Լիլի ջան…

— Ա՛ խ, իմ սիրելի, զզվեցրել են ինձ այդ փալաս-փուլուսները… Զահլես գնացել է դրանցից… ճըրաց տիկնիկը մի րոպեաչափ բանալով շրթունքները և աչիկները քաշ գցելով։

— Դու սփրթնել ես, տիկնիկս, չրլնի՞ թե էլի մի կարևոր երազ ես տեսել… Միտդ է այն խեղճ կինը, որ քեզ խնդրեց, որ դու նրա համար մի խոսք ասես հայրիկիս… նա մրթմրթաց-մրթմրթաց, ինչպես բոլոր իր նման քաղցածները, գռեհիկները