Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/418

Այս էջը հաստատված է

և... և հետո սկսեց փողոցն ընկած բղավել ու բղավել, որ քո սիրտը փայտեղեն է...

— Է՛հ, չէ՛ Նինո, չէ, մեր ինչին են պետք այդ․․․ այդ․․․ դու ինչպես ասացի՞ր… Հա, գռեհիկները… Նրանք թե շատ պնդերեսություն կանեն, մաշած շորեր կտանք իրանց, մի չնչին բան էլ հացագին, այդքանի համար էլ նրանք մեր ձեռքը կպաչեն, մեզ պատահելիս խոր գլուխ կտան, անցկկացնեն, կառք կնստեցնեն… Ո՛չ․ ոչ, այդ չէ․․. Ես այս գիշեր ուրիշ բան տեսա երազումս․ զարհուրելի՛ բան․․. Այստեղ եկել էր այն կարմրած ու կոտրտած ձեռներով մեծահասակ մարդը, նա, որ փափուկ լորենու տախտակը տաշելով շինեց իմ մարմինը, վրաս ֆարֆորի գլուխ դրավ, ամրացրեց բոլոր գրապանակներս — և այդ ժամանակ ես կենդանացա,— Ես շատ ուրախացա, ինձ շատ դուր եկավ լույս աշխարհքը — ինձ սիրեցին աշխույժ երեխան…. ինձ հագցրին ամենազարդարուն շորեր, կյանքի ամենաբարձր շրջանի մեջ մտցրին - տարան Պալատի փողոցը, ուր ես քայլում էի ամենաշքեղ պատուհանի վրա… բոլոր անց ու դարձ անողները կանգ էին առնում իմ առջև, նայում էին վրաս ու հիանալով ասում․ «Ի՜նչ գեղեցիկ աղջիկ է». Ես լսում էի — լսում էի — և զսպանակներս տրփտրոփում էին, թերթևունքներս ճպճպում, աչքերս վառվում, ես կարծես թե՛ թռչում էի օդի մեջ… Դու եկար, սիրեցիր ինձ, բերիր քեզ մոտ… մնացածն արդեն դու ինքդ գիտես…— հյուրեր, խոսքազրույց, զբոսանք, արշավանք, լոտո խաղալ, պար գալ և այն էլ մինչև ուժահատություն, ծիծաղ, երգ, խոսքեր — խոսքեր, տխրություն — տրխրություն… Այո՜, և ահա ես տեսնում եմ երազումս, որ նա ինքը, որի ձեռքից ես դուրս եկա այնքան ուրախ, այնպես կենդանի…… Նա ինձ տեսավ, մտիկ տվավ։ Ես սկսեցի սարսափել… Նա քեզ ասաց․ «Սրանում ամեն ինչ ժանգոտվել է, տիրուհի. ես քեզ համար կբերեմ սրա պես մի նոր տիկին… բոլորովին նորաձև… Եվ տարավ ինձ — զարհուրելի բան առանց հագուստի, առանց բանի… Գլուխս շրջեց, զսպանակը ծռեց սրտիցս… փոքրիկ լորենի մարմինս ձգեց բուխարին, որ տաքացնե սոսինձս, երևի, նոր տիկնիկի համար… բոլոր մարմնիցս մի փոքրիկ անձողիկ մնաց միայն մոխրի մեջ