Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Այս էջը հաստատված է

Ինչպես կարգն էր հարսանիքի՝
Պակաս ոչինչ չըթողին···



Խաղացե՛ք, ո՛վ մանուկներ,
Շատ խաղացեք,
Բայց թե տիկնիկ և թե բաժինք
Զեր իսկ ձեռքով շինեցեք։

1889

ԱՌ ՂԵՎՈՆԴ ՀԱՅՐ ԱԼԻՇԱՆ



Ով դու հիասքանչ սոխակ եդեմին,
Հանճարեղ երգիչ բյուր ելևէջով,
Որ սավառնում ես անհունս ի վեր,
Եվ մերթ ոստոստում գողտրիկ տոտերով:

Ով խորազնին նկարիչ հոգվո,
Որ սերովբեի հրեղեն թևով
Նկարագրում ես անտեսանելին
Երկնային լուսո աննյութ գույներով։

Ով դու Պրոմեթևս, մեծազոր հսկա,
Անտխեղծ լուսո հրույն սիրահար,
Եվ դու կաշկանդված մի ժայռի վըրայ
Սևագլուխ անգղից սիրտըդ կտցահա՞ր···

Ով դու Նահապետ հազար թոռների,
Որ չունիս մի հատ ժառանգ քեզ նման,
Որ քո հանճարից ունենար բաժին,
Որին վայելեր քո գահն աննման։