Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/424

Այս էջը հաստատված է

Մեկի մազերից բռնեց քաշքըշեց,
Մյուսին էլ մի լավ ապտակներ զարկեց։

Ծերը մոտեցավ դող-դող քայլերով՝
Ասաց պառավին՝ խոր գլուխ տալով.—
Հիմա խոմ գո՞հ ես, հանգի՞ստ կըլինիս»...:
«Բարո՜վ գերազնիվ խանում խաթունիս
Հիմա խոմ գո՞հ ես, հանգի՞ստ կըլինիս»...:

Պառավ տիկինը այնպես բղավեց,
Որ խեղճ ծերունու լեղին պատառեց.
Նրան հրամայեց, որ իսկույն գնա
Գոմն ավլե, քերե, ու այնտե՛ղ մնա...

Ե



Մեկ-երկու շաբաթ հազիվ անց կացավ,
Պառավ խանումը նորից կատղեցավ.
Շուտ կանես կերթաս, — ասում է մարդին,—
Ու իմ կողմանե կասես ձկնիկին,
Որ էլ չեմ ուզում տիկնություն անել.
Ուզում եմ աղատ թագուհի լինել»...

Այս խոսքի վըրա ծերուհին սոսկաց,
Եվ աղաչելով պառավին ասաց.
«Գժվե՞լ ես, ա՛ կնիկ, ես չեմ հասկանում,
Արդյոք դու գիտե՞ս ինչ ես ցանկանում.
Մեկ նայիր վըրադ, շենք ու շնորհքիդ,
Լըբլըբան լեզվիդ, ծուռումուռ քայլքիդ,
Ախըր ի՞նչ ունիս թագուհու վայել,
Որ խելքիդ այդպես քամի է փչել.
Արի լսի՛ր ինձ, մի՛ անիլ այդպես,
Ամբողջ աշխարհքին կծիծաղեցնես»...

Էլ չըհամբերեց մեր պառավ տատը,
Որ վերկացներ մարդն իր խրատը.
Նա այնպես գոռաց, այնպես որոտաց,
Որ ամբողջ անունը հիմնովին թնդաց.
«Ինչպե՜ս թե այդպե՛ս հանդո՛ւգնվ ըստահակ»
Գոչեց ու զարկեր մի ուժգին ապտակ,
«Համարձակո՞ւմ ես, գռեհիկ անգետ,