Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/425

Այս էջը հաստատված է

Վիճել վեհազն իշխանուհուս հետ.
Քեզ հրամայում եմ պատվավոր խոսքով,
Որ իսկույն գնաս քո հոժար կամքով,
Եթե ոչ՝ ահա ժողովված կշտիդ,
Սրանք կըտանեն՝ խփելով վզիդ»։

Ծերունին դարձյալ ծովի ափ գնաց.
(Այս անգամ տեսավ ծովը սևացած).
Ըկսեց կանչել ոսկի ձկնիկին,
Ձուկը լողալով՝ մոտեցավ ծերին.
«Ին՞չ ես կամենում, ծերո՛ւկ» հարցրեց.
Ծերը գլուխ տվավ ու պատասխանեց.
«Ողորմա՛ծ լինիս, Թագուհի֊Զկնիկ,
Էլի է կռվում իմ պառավ կնիկ.
Ներիր ինձ, խնդրեմ, ես ամաչում եմ,
Որ չար պառավիս նոր ուզածն ասեմ.
Բայց ո՞ր ջուրն ընկնիմ, հանգիստ չի թողնում
Կրակն է գցել, այրում, խորովում.
Գնա՛, ասում է,— ա՜խ նզովյա՛լ կին —տ գնա ասա՛ ոսկի ձկնիկին,
Ո՛ր էլ չեմ ուղում տիկնություն անել,
Ուզում եմ ազատ թագուհի լինել»...

Ոսկի ձկնիկը ծերունուն խղճաց.
«Գնա՛, Տեր ընդ քե՛զ, մի՛ տխրիլ, ասաց.
Թող քո պառավի ուզածը լինի,
Թող գնա դառնա ազատ թագուհի»։

Զ



Ո՞վ կարե պատմել, թե ծերն ինչ տեսավ,
Երբ ձկսւն մոտիդ տուն վերադարձավ,
էլ ի՞նչ տուն, ի՞նչ բան, դու արքայական
Աոպարանք ասա, կամ հսկայական
Մեծ֊մեծ պալատներ շարիշար կանգնած՝,
Բարձր բուրգերով չորս կողմը պատած,
Շքեղ դահլիճներ, անթիվ սենյակներ,