Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/426

Այս էջը հաստատված է

Մարդ կըշըշկլվեր, եթե մեջն ընկներ:
Ծերը բարձրացավ մարմար սանդուխքով,
Մի դահլիճ մտավ խիստ պատկառանքով.
Առջևը բացվեց մի նոր տեսարան,
Երբ այնտեղ գտավ իր պառավ կնկան.
Նա հիմա ազատ Թագուհի դառած՝
Առոք ու փառոք ճաշի է նստած.
Մեծ֊մեծ իշխաններ, խաներ ու բեգեր.
Ոտի են կանգնած որպես ծառաներ.
Թագուհու համար գինի են ածում
Եվ ահուդողով աչք֊ունքին նայում.
Շեմքում կանգնել են ահեղ զինվորներ,
Ուսերին բռնած կացնաձև սրեր.
Մենակ պառավն էր սեղանին բազմել,
Ո՜վ կըհանդգներ նրա հետ նստել.
Բայց կերակուրներն այնքան շատ էին,
Որ հարյուր հոգի կըկշտացնեին.
Եվ քանի՜ տեսակ անծանոթ բաներ,
Ի՜նչ անուշեղեն, ինչ տապակներ...
Պառավն ուտում էր մեծ ախորժակով,
Ու գինին դարտկում լիքը բաժակով.
Վերջն էլ մեղրահաց կերավ բավական,
Որ քաղցրացնե շրթունք ու բերան։
Ծերն այս տեսնելով՝ մնաց շփոթված,
Ընկավ պառավի ոտքերն ու ասաց.
«Բարո՜վ քեզ, բարո՜վ, ահեղ թագուհի,
Քո մեծությունը հավիտյա՜ն լինի»։
Այս խոսքից հետո կամաց շըշնջեց
Ու փսփսալով պառավին հարցրեց.
«Հիմա որ բախտի վերին ծայրումն ես,
Խոմ բավակա՞ն ես, ա՛ կնիկ, ի՞նչ կասես»...
Թագուհի դառած պառավն այս անգամ
Մարդի երեսին չընայեց անգամ.
Հրաման մռմռաց նա քթի տակին,
Որ դուրս վռնդեն մեր անկոչ հյուրին,
Հենց որ լսվեցավ թագուհու հրաման.