Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/427

Այս էջը հաստատված է

Հնազանդ երևալ ամենքն ուզեցան.
Մեծ-մեծ իշխաններ, խաներ ու բեգեր,
Ինչպես որսորդի արնախում շներ,
Խփելով ծերի շըլընքակոթին՝
Շքեղ դահլիճից դուրս վռնդեցին.
Շեմքումը կանգնած պահապաններն էլ
Իրանց կացիններն էին պատրաստել.
Վրա վազեցին ամենքը մեկեն,
Ու քիչ մնաց որ՝ խեղճին խողխողեն։
Ինչպես որ եղավ, մի կերպ դուրս պրծավ,
Դուրսն էլ ամբոխի ծաղրի տակն ընկավ,
Որ կարծես նրան լիներ սպասում
Անձրևի տակին՝ ցեխոտ փողոցում.
— «Այ թե լավ արին, ծերո՛ւկ դու անգետ.
Ո՞ւմ հետ ես մեկնում անճորնի ոտներդ,
Թող այդ քեզ համար լինի լավ խրատ,
Որ էլ չըցանես մանդր կտավհատ»...

Է



Այս դեպքից հետո շատ օրեր չանցան,
Պառավի այծերն էլի մոտ եկան.
Ուղարկում է նա իր իշխաններին,
Որ գտնեն բերեն արտաքսած ծերին։
Եկավ ծերունին։ Պառավն սկսեց.
«Դու պետք է գնաս ձկան մոտ, ասաց.
Կերթաս խոր գըլուխ կըտաս դու նրան
Ու իմ փափագը կըհտսյտնես իրան.
Կասես՝ չեմ ուզում մնալ Թագուհի,
Ուզում եմ լինել ծովի տիրուհի.
Ուզում եմ օվկիան ծովումը կենալ,
Ոսկի ձկնիկին ծառա ունենալ,
Որ իմ հրամանին միշտ պատրաստ լինի,
Եվ ինչ ուզենամ, իսկույն կատարի»...
Պառավին լսեց ծերը լուռ ու մունջ,