ԳԱՌՆ ՈԻ ԳԱՅԼԸ
(Կռիլովից)
|
Այսպես՝ մեկ անգամ, շոգից նեղացած, հոտից մոլորված, մի ծարավ գառնուկ խայտալով վազեց դեպի առվակը, որ քիշ ջուր խմի, ծարավը կոտրի, փոքր֊ինչ զովանա, վազե տուն գնա։
Այդ իսկ րոպեին, որտեղից որտեղ, մի գայլ դուրս պրծավ,կամաց֊ կամաց, սուս-փուս գողի պես, շան կերպարանքով. գառին մոտեցավ.
|
Չգիտեմ որտեղ՝ մեր ծաղկաթավալն ուսում էր առել, իրենք սովորել, ուզեց իր գործը խեղճ գառնուկի հետ օրենքով տեսնել, որպեսզի չասեն, թե գառն արդար էր, գայլը՝ մեղավոր:
Բայց ինչ էլ լիներ, դարձյալ գազան էր, կոպիտ բավական, հետք չկար վրան ուսման, կրթության, ինչպես կտեսնեք նրա խոսելից, վարվելու ձևից.
|
Ի՜նչ իրավունքով, և ո՞ր օրենքով համարձակվել ես իմ մաքուր ջուրըս, պարզ խմելիքըս քո պիղծ բերանով այսպես պղտորել, ավազով, ցեխով և հազար տեսակ աղբ ու