Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

Դու միայն գիտես լեզուն բնության,
Քեզ հետ են խոսում շնչավոր, անշունչ,
Հայրենի երկրի ամեն մի թռչնիկ
Քո գովքն է երգում այսպես սրտառուչ···

1889

ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆ



(Մանկական մաղթանք)



Դաշտը սիրուն է դալար բույսերով,
Եվ անուշահոտ գույն−գույն ծաղկներով·
Ուսումնարանը նույնքան սիրուն է
Իր ուշիմ, խելոք ժիր մանկիկներով։

Սիրուն է ծառը կանաչ ճղներով,
Փունջ֊փունջ կախոտված իր պտուղներով,
Ուսումնարան նույնքան սիրուն է
Իր առաքինի խելոք սաներով։

Աստված, պահպանիր դու շատ օրերով
Մեր անդաստանը իր մշակներով,
Եվ մենք նրանում զուգվինք, զարդարվինք
Գեղեցիկ ուսման գույն−գույն փունջերով···

1887

ՀՐԱՎԵՐ


Աքլորր կանչեց, օրը լուսացավ,
Արևն էլ վառ֊վառ ելավ, բարձրացավ,
Մարդ և անասուն, գազան և թռչուն,
Ամենքն էլ իրենց գործին են գնում: