Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/431

Այս էջը հաստատված է

Երբ որ կարենաք,
Միշտ վնաս կըտաք։
Այդ մեղքի համար
Ես հիմա գիտեմ,
Թե քեզ ինչ կանեմ…
— Ա՜խ, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ,— գառն աղաղակեց
Ի՞նչ է իմ մեղքըս — սա չհաստատեց… վսեմափա՜ռ տեր…
— Լռի՛ր, անպիտան, ոչխարի լակոտ,
Իմ բան ու գործըս խոմ չի կտրվել,
Որ քո հանցանքներդ սկսեմ քննել.
Ե՛կ գնանք անտառ,
Ես այնտեղ կանեմ
Քո դատաստանը».—
Ասաց գազանը,
Եվ մեր գառնուկին
Դրավ կռնակին…


ՄԱՐԴՆ ՈՒ ՇԵՐԱՄԸ

(Փոխադրություն)

Շերամը մետաքս էր շինում և գույնզգույն կոկոնները կախկախում կաղնու թարմ ոստերից կապած խուրձի վրա, իսկ սարդը տան մի անկյունը քաշված՝ իր ցանցն էր հյուսում և ծիծաղում շերամի վրա, ասելով՝

— Շերամ եղբայր, դու շատ դանղաղ ես տանում քո գործը և շինածդ էլ մի բանի նման չէ. բայց ես՝ նայիր, տես ինչ գեղեցիկ բան եմ շինել, և տես ինչքան երկար են իմ թելերը։

Շերամը պատասխանեց.— Սարդ եղբայր, դու գիտե՞ս ինչ կնշանակե բարություն։

— Ոչ,չգիտեմ։