Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/433

Այս էջը հաստատված է

ՍՈԽԱԿՆԵՐ

(Փոխադրություն Կոիլովից)

Մի ճարպիկ թռչնորս գարնան օրերում
Անտառների մեջ սոխակ էր որսում.
Խեղճ սոխակները վանդակում փակված,
Ճըռվողում էին ճարները կտրած.
Թեև, իհարկե, նըրանք կուզեին,
Որ անտառներում ազատ ման գային.
Բանտում փակվածներն ի՜նչ սիրտ կունենան.
Որ դեռ երգեն էլ, կամ զըվարճանան.

Բայց էլ ի՞նչ անեին՝
Որ գոնե չերգեին,
Եվ իրանց սև օրը
Միասին չողբային։
Նրանցից միայն մեկը չէր երգում,
Նա իր սիրելու կարոտն էր քաշում.
Արտասվաթոր աչքերով
նա դաշտերին էր նայում,
Գիշեր֊ ցերեկ տանջվելով,
Ընկերուհուն էր հիշում:
Իր ընկերուհուց խեղճն անջատված՝
Հալվում-մաշվում էր վանդակում փակված

Անբախտ Սոխակը վերջը մտածեց,
«Այսպես չի լինիլ», ինքն իրան ասեց,
«Անխելք մարդիկ են շարունակ տխրում,
Իսկ խելոքները հնար են փնտրում.
Որ դժբախտության
Մի կերպով վերջ տան.
Կարծեմ ես ինքս էլ եթե աշխատեմ,
Իմ թշվառության մի ճար կը գտնեմ։
Մեզ խոմ չեն բռնել, որ մեր միսն ուտեն,
Այլ որ մենք երգենք, իրանք էլ լսեն.
Մեր այս պարոնը, ինչպես կերևի.