Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/434

Այս էջը սրբագրված է

Երգեր լսելու սաստիկ սեր ունի.
Եթե իմ ձայնով ես դուր գամ սրան,
Վերջ կըտա, անշուշտ, իմ ստրկության»
Եվ ոգևորվեց,
Երգել սկսեց,
Անուշիկ ձայնով,
Սիրուն երգերով
Նա իր պարոնին րղմայլեցըրեց։
Պարոնն էլ միայն նորան հավաներ
Եվ լավ խնամեց.
Իսկ մյուսներին,
Վատ երգողներին
Իսկույն արձակեց։
Եվ այնուհետև մեր լավ երգողին
Ավելի ամուր և պինդ փակեցին։


ԵՐԿՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

(Շիլլերից)

Առե՛ք աշխարհը, տիրեցե՛ք նըրան,— լսվեցավ մի ազդ,Որ բարձր երկնքից մարդկային սեռին տըվավ Արամազդ.—Ձե՛զ եմ պարգևում բոլոր աշխարհը, ձեր մեջ բաժնեցեք, Բայց իբրև մի հոր հավասար ժառանգ, միմյանց չըզրկեք» Հենց այս ասելն էր.— իսկույն ամենքը դեսուդեն ընկան,Որ ամենից շատ իրանց ցանկացած բաժինն ստանան։ Հողագործն իսկույն դաշտ ու արոտներ իր ձեռքը ձըգեց, Որսորդն անտառում վայրենիների հետևից վազեց, Վաճառականը լցրեց ապրանքով ամբար ու տներ, Թուրմն աստվածների գինով լիք բաժակն արավ իր ընկեր, Երկրի իշխողը փակեց մուտքերը, որ չանցնի ճամփորդ, Մինչև օրենքով՝ նա իր տարածից չըտա տասանորդ։