Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/435

Այս էջը հաստատված է

Երբ բաժանմունքը վերջացավ իսպառ, մեկ էլ, որտեղից,
Բանաստեղծն եկավ — եկավ նա հեռո՜ւ, հեռու աշխարհից,-
Եվ տիրեց նըրան՝ մեր բանաստեղծին՝ թախիծ սաստկտղին,
Երբ տեսավ՝ իրան զրկել են մարդիկ, չեն թողել բաժինք
«Ավա՜ղ թշվառիս, ես եմ մնացած միայն անբաժին,
Բոլոր մարդկանց մեջ ղրկվել է միայն քո հլու որդին,
Այսպես սիրելին մեծ Ապոլոնի, սրտով վշտացած,
Գոչեց Զևեսին՝ նրա աթոռի ոտքի տակ ընկած։
—Դու ինքդ չէի՞ր որ կախարդական աշխարհներն ընկած,
Սավառնում էիր քաղցր երաղներում, հոգով վերացած.
էլ աստվածներին ի՞նչ ես մեղադրում, ինչի ես լալիս,
Ասաց Արամազդ,— դու ո՞րտեղ էիր աշխարհք բաժնելիս»:
«Քեզ հետ էի, տեր,— բանաստեղծն ասաց,— քեզ հետ էի ես
Աչքերս հառած՝ միշտ դիտում էի քո պայծառ երես.
Բո աշխարհների ներդաշնակությունն ականջս էր գրավել,
Նրանց անսահման, անհուն լինելը ուշքս վերացրել.
Հոգիս nւ միտքրս հափըշտակել էր քո լույսն երկնային,
Դրա համար էլ, ներիր ինձ, կորցրի բաժինս երկրային»:
— Հիմա ի՜նչ անեմ,— ասաց Արամազդ,— էլ բաժին չըկա,
Ես չունիմ այլևս ոչ ջուր, ոչ ցամաք այս երկրիս վըրա,
Բայց եթե կուզես երկնքումն ապրել ինձ հետ միատեղ,
Երկինքն ամեն ժամ բաց է քեզ համար, հրամեցեք այնտեղ:


1927

ՖԸՐԴՈՎՍի

(Հայնեից)

1

Ով ինչի վըրա խոսիլ սկսի,
Աղքատի միտքը Թյումանր կընկնի,
Այն էլ՝ իհարկե՝ արծաթի Թյուման,
Չքավոր մարդուն ով կըտա ոսկի։