Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/436

Այս էջը հաստատված է

Բայց շահի բերնից երբ լսվի թյուման,
Պետք է գիտենալ, որ ոսկի է զուտ,
Նա թե՛ ընդունում, թե՛ պարգևում է
Ոչ արծաթ թյուման, այլ ոսկի անշուշտ:

Միշտ այսպես էին լսել ու տեսել,
Այսպես էր կարծում Ֆրրդովսին ինքը,
Նա, որ հորինեց այն հռչակավոր
«Շահ֊Նամե» ասված սրբացած գիրքը:

Այս դյուցազնական հագներգությունը
Նա գրեց նույնիսկ շահի հրամանով,
Շահը նրա գրքի ամեն մի տողին
Ծյուման գին դրավ իր իսկ բերանով:

Տասնյոթներորդ գարնանը արդեն
Փթթել էր վարդը, կրկին թառամել,
Եվ նըրա վըրա իր սիրականի՝
Սոխակի երգը լռել, դադարել.

Այսքան ժամանակ քերթողը նստած
Իր հուզված մտքի ոստայնի վըրան,
Գիշեր ու ցերեկ գործում էր անխոնջ
Հոյակապ գորգը դյուցազներգության։

Հոյակա՛պ, այո՛,— քերթողն այդ գրքում
Գործում, հյուսում էր հմտությամբ խորին
Դյուցաբանությունն իր հայրենիքի
Եվ Ֆարսիստանի նահապետներին։

Դյուցազուններին նկարում էր նա
Վսեմ գործերովն ու արկածներով,
Ջադուքյարներին, այլև դևերին
Հին զրույցներին հատուկ գծերով։

Ժողովրդական հեքիաթի նման՝
Բոլորն էլ փայլուն ու ծաղկացրած,