Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/438

Այս էջը հաստատված է

Եվ իսկույն ևեթ երկու բաժինը
Ընծայեց շահի սև դեսպաններին։

Երկու բաժինը սևերին տըվավ,
Իբրև մի ընծա կամ մշակավարձ,
Երրորդն էլ նրան՝ որ բաղանիքում
Նրան լողացրել էր համարյա անվարձ:

Պանդխտականի գավազան առավ
Այս անցքից հետո քերթող Ֆըրդովսին,
Հեռացավ քաղքից, և նրա դըռան
Իր տրեխներից թոթափեց փոշին։

2



«Մեկ ասող լինի՝ էլ ո՞ւր ես քաշվում,
Էլ ինչո՞ւ ես ինձ իզուր վշտացնում.
Խարի՛ր ուղղակի իբրև մարդ չնչին,
Հաստատ մի՛ մնար քո տրված խոսքին։

Իմ բարկությունը էնդուր է գալի,
Որ տված խոսքն է մութ ու երկդիմի,
Խորամանկությամբ բանը մութ թողնե՛լ
էլ ի՞նչ կա անարգ սրանից ավել։

«Ինքը գեղեցիկ, բարձր, փառահեղ,
Մեծերի առջև մի հսկա ահեղ,
Եվ որի համար գահն արքայական
Բարձրություն ունի մատի չափ միայն։

«Այր արդարամիտ, վեհանձն, հեռատես,
Փայլում էր վըրաս արեգակի պես,
Ալրեց հրավառ ճառագայթներով
Իմ անմեղ սիրտը,— խաբե՜ց՝ մի խոսքով»…