Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/441

Այս էջը հաստատված է

«Եվ այդ բոլոր բարիք, և ծառայք սև֊սև
Կը տանես ինձանից Ֆրրդովսուն պարգև»։

Երբ լսեց Անսարին, իսկույն պատրաստվեց,
Ուղտերն ու ջորիքը գոմից դուրս քաշեց։

Բոլոր ընծաները շուտով վերցրեց,
(Որ մի ամբողջ նահանգ հարկով վճարեց):

Դեռ արևն երեք հետ չէր արել շրջան,
Շահի դեսպանն արդեն ընկել էր ճամփան.

Չոր անապատներով դեպի իջևան,
Ծիրանի դրոշն առջև գնում էր քարվան.

Երեկոյան պահուն՝ մի շաբաթ անցած,
Հասան Թոուս քաղաքը լեռան տակ ընկած։

Փո՛ղ, թմբո՛ւկ, ծնծղաներ, ե՛րգ, գոչ, աղաղակ,
Մեկտեղ թնդացնելով' ներս մտան քաղաք։

Հենց ներս մտան թե չէ՝ լսեց քարավան՝
«Լա՜յ-ըլա՜հի-ըլուլլ՜ահ», մի երգ տխրաձայն—

Մոլլան էր երգողը դագաղի առջև —
Տանում էր Ֆըրդովսուն հողին տալ պարգև...

1890

ՖՐԻՏՅՈՖԻ ՓՈՐՁՈԻԹՅՈԻՆԸ



Գարունն եկել, օրեր պայծառ,
Ծվլվում են թռչնիկները,
Դաշտ ու անտառ զարդարել են