Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/444

Այս էջը հաստատված է

Օրիորդի տըված ուխտն է
Սիրտս ու հոգիս միշտ պղտորում
«Այսուհետև էլ իմը չես.
Աստվածներն են այդ պահանջում»…
Ահա այսպես խորասուզված,
Իր բախտիցն էր նա տրտնջում:

Այսպես մտան մի խոր ձորակ,
Ուր երկինքն էլ չէր երևում,
Լայնատերև խիտ ծառերը
Խավար ըստվեր էին ձգում:
Արքան իջավ իր ձիուցը
Ու դառնալով Ֆրիտյոֆին
«Ահա՛ լավ տեղ,— ասաց նըրան,
«Իջնենք այստեղ միասին:
«Թող ինձ փոքր ինչ հանգստանամ.
«Եթե գոնե մի ժամ պառկեմ,
«Բավականին կուժովանամ»...
— «Բայց, թագավոր ինձ որ լսես,
Կոշտ ու թաց է գետինն այստեղ,
Մեզնից մոտիկ մի խրճիթ կա,
Եթե կուզես՝ գնանք այնտեղ»։
— «Նինջ ասածըտ աստվածի պես
«Մոտ է գալիս արնկրտկալ.
«Թե տանտերը հյուրի առջև
«Մի պահ կարո՞ղ չէ քնանալ»…
Ֆրիտյոֆն առավ իր վերարկուն,
Կանաչկոտում մի տեղ փռեց,
Եվ արքայի գլուխն ըսպիտակ
Իրա ծրնկան վրա դրրեց.
Եվ նա քնեց այնպես անուշ
Ինչպես որ թունդ կռվի վերջին
Քընանում են վեհ դյուցազունք,
Վահանները գլխատակին.
Կամ ինչպես մի անմեղ մանկիկ,