Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/445

Այս էջը հաստատված է

Անուշ-անուշ մշմշալով,
Իր հարազատ մոր գրկումը
Քnւն կըլինի խաղաղ սրտով։

Բայց, սո՜ւս, մեկ տես սև թռչունը
Ի՛նչ է երգում, լավ ականջ դիր.
«Ֆրիտյոֆ, տես քո հին հաշիվըդ
«Քնած ծերին շու՜տ, սպանի՜ր,
«Ոչ ոք չըկա, որ քեզ տեսնե,
«Ինքրդ կառնես նրա այրին,
«Դարձյալ սիրով գիրկը կառնե
«Սիրուն հարսը իր փեսային»...
Ո՛չ, սպասիր, տես ի՜նչ ձայն է,
Սիպտակ թռչունն է երգողը,
Ոքմին չըկա՜ … բա Օդի՜նը,
«Մոռացել ես քո ստեղծողը.
«Դու սպանած կա՞ս անզենք մարդու,
Հիմա քնածին պիտի մորթե՜ս.
«Ոհ, չար ճամփով ինչ չես անիլ,
«Գեթ նրանով փառքի հասնե՜ս»...

Չորս կողմ տիրեց խոր լռություն.
Ֆրիտյոֆն առավ իր երկսայրին,
Նետեց նրան հուված սրտով,
Ձգեց խավարն անտառային…
Սև թռչունը թռավ լարված,
Դեպի խավար սանդարամետ,
Իսկ սպիտակն անուշ երգով,
Առ արեգն ճաճանչավետ:

Զարթեց արքան հորանջելու…
«Լա՜վ քնեցա, շատ պատվական.
Քաղցր է քնում ով որ ունի
«Հսկող սրով հսկայական…
«Բայց, ասա ինձ, ով անծանոթ
«Ու՞ր է սուրբդ կայծակնածին.
Ո՞վ գողացավ նրըան քեզնից: