Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/46

Այս էջը հաստատված է

Փոքրիկ շնիկ,
Բայց շատ ճարպիկ,
Պստիկ —
Չստիկ...
Չստիկն աղմուկ բարձրացրեց
Եվ հաչելով հասկացրեց
Մե՛ծ շներին,
Բողարներին,
Թե՛ փախչելը ամոթ բան է,
Փիղն ի՞նչ է, որ մեզ սպանե։
Այս ասելով՝ վրա վազեց,
Փղի ոտքից մի պինդ կծեց։
Փիղն այդ զգաց,
Բայց լուռ մնաց։
Երբ Չստիկը մեկ էլ խածեց,
Փիղը արագ պտույտ գործեց,
Որ շնիկին բռնե շուտով,
Կամ մի զարկ տա երկայն քթով
Չստիկ շնիկն այդ հասկացավ,
Ճարպկությամբ մի կողմ անցավ.
Կրկին աղմուկ բարձրացրեց,
Մեծ շներին խրախուսեց։
Հավաքվեցին մեծ շները,
Զանգին, Զրանգին և մյուսները,
Հարայ-հրոց բարձրացրին
Եվ բլրաչափ զռփի փղին
Վախեցրին
Ու փախցրին։



Ճշմարիտ է, մեր Չստիկին
Հին ժամանակ տնազ արին,
Մեղադրեցին
Ու ասացին,
Թե ինչպե՞ս է հանդգնացել