Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/470

Այս էջը հաստատված է

Անդերսենի մեջ. նա, իմ կարծիքով, կատարելապես արժանի է ամենայն խնամքի և օժանդակության, որով նա հնար կունենա առաջադիմել սկսած ասպարեզում, որից հեռանալը նրա հասակում աններելի է։ Ոչ միայն նրա պատվական ուղղությունը, այլև նրա անընկճելի տոկունությունը, անդիմադրելի եռանդը, անկասկածելի տաղանդը ամենից լավ երաշխիքն են, որ նրա վրա գործ դրած ամեն տեսակ օժանդակություն ոչ մի դեպքում իզուր չի անցնիլ:

18 հուլիսի, 1826 թ.։

Ս. Մեյսլինգ
Դոկտոր փիլիսոփայության և րեկտոր լատին դպրոցի Հելզինգեորում»։

Անդերսենը տեղեկություն չուներ, թե իր մասին ինչ կարծիք է հայտնել վերատեսուչը, և հետզհետե ընկճվում էր հոգեպես և կորցնում ինքնավստահությունը։ Նրան փոքր-ինչ մխիթարեց Կոլլինի սիրալիր նամակը, որի մեջ բարեսիրտ ծերունին խորհուրդ էր տալիս չվհատվիլ, հանդարտ ու խոհեմ լինել և համբերությամբ սպասել, որ ժամանակն ամեն ինչ կարգի բերե։ Նա գրում է նաև՝ «Ռեկտորը գնահատում է քեզ, սիրելիս, նրա վարմունքն է միայն տարօրինակ, այդպես է դրա բնությունը, ի՜նչ պետքե է անես։ Արիացիր և թող նրա վարմունքը քեզ չվհատեցնե…»

Հելզինգեորի մեղմ կլիման և պատվական բնությունը շատ լավ ներգործություն ունեցան Անդերսենի թույլ առողջության վրա, նա չէր կարող հեռու տեղ զբոսնելու գնար: Հենց որ ավարտվում էին դասերը, դպրոցի դրսի դռները փակում էին կող սլեքով։ Այսպես էր կարդացրած։ Եվ որովհետև Անդերսենը բակումն էր կենում՝ ռեկտորի տանը, խեղճը հարկադրված էր նստել դասատան խեղդող օդի մեջ, և սովորել դասերը։ Երբեմն գնում էր խաղալու ռեկտորի երեխանց հետ. բայց ավելի հաճախ փակվում էր իր փոքրիկ նրան այցելության չէր գնում, ընկերները նրա մոտ չէին գնում. վախենում էին հանդիպելու դպրոցի վարչությանը։ Անդերսենը լուռ ու մունջ անց էր կացնում իր տխրաքի կյանքը, այլևս ոչ ոքի չէր գանգատվում։ Կարելի է ուրեմն գուշակել, թե ինչ անհամբերությունով կլիներ սպասելիս