Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/471

Այս էջը հաստատված է

ամառային արձակուրդներին։ Նա այդ ժամանակ հյուր գնաց ծովապետ Վուլֆի մոտ, որի հետ ծանոթ էր դպրոց մտնեյուց առաջ։

Վուլֆի սրտանց համակրում էր Անդերսենին, և ինքն էր առաջուց հրավիրել, որ դա իր մոտ Կոպենհագեն մի քանի օրով: Ծովապետի կինը հարազատ մոր պես էր ընդունում Անդերսենին, իսկ երեխեքը շատ սիրում էին նրան ու շատ ուրախանում, երբ գնում էր նրանց մոտ։ Կորինի ընտանիքից հետո այս երկրորդ ընտանիքն էր, որ ընդունում էր Անդերսենին ինչպես իր հարազատ անդամներից մեկին և փայփայում նրան։ Վուլֆը ծովային կորպուսի դիրեկտորն էր և բնակում էր թագավորական շքեղազարդ պալատումը։ Անդերսենին մի մեծ սենյակ էին տվել, որի պատուհանները նայում էին հրապարակին։ Շատ անգամ պատուհաններից նայելով դեպի փողոցը, միտն էին տալիս «Հազարումեկ գիշերի» Արսդենի խոսքերը, թե՝ ահա այնտեղ ներքևումը ես երբեմն թափառում է ինչպես մի աղքատ տղա», և նրա սիրտն այդ ժամանակ լցվում էր շնորհակալությունով դեպի աստված, որ նրան փողոցից բարձրացրել էր մինչև այդ շքեղ պալատը։

Դեռ Սլագելդեում եղած ժամանակ Անդերսենը չդիմացավ և սկսեց դասերից ազատ ժամանակը թաքուն երկու ոտանավոր գրել — «Հոգի» և «Առ մայր իմ», որոնք վերջումը տպագըրվեցան իր առաջին բանաստեղծությունների ժողովածվի մեջ: Այդ երկու ոտանավորը նա իր երկու անդրանիկ բանաստեղծություններն էր համարում, իսկ Հելգինգեորումը նա գրեց «Տարևմուտի գիշերը» և «Մեռնող երեխան»: Վերջինս շատ շուտով տարածվեցավ Դանիայումը։

«Մեռնող երեխայի» ձեռագիրը ես ինձ հետ բերի Նոսլենհադեն », գրում է Անդերսենը,և կարդացի իմ մի քանի ծանոթների մոտ։ Մի քանիսը լսեցին միայն հատ ականջով, ինչպես սովորաբար լսում են ոտանավորները, իսկ շատերն էլ ստիպեցին ինձ կրկնել կարդալս մի քանի անգամ է որ ավելի շատ ծիծաղեն իմ գավառական արտասանությանս վրա, մի քանիսն էլ թեև գովեցին, բայց ինձ զգալ տվին, որ փոքր-ինչ պարկեշտ լինիմ և շատ չպանծամ իմ տաղանդով: Իմ ամենաբարի պաշտպանուհիներիցս մեկը մեկ անգամ ինձ ասաց և նույնը կրկնեց նաև նամակով, թե՝ «Ի սեր աստծո,