Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/474

Այս էջը հաստատված է

կարգադրեց, որ նա դուրս գա դպրոցից և պատրաստվի՝ մասնավոր դասեր առնելով՝ համալսարան մտնելու համար։ Ռեկտորն այս լուրն որ առավ, սաստիկ բարկացավ։ Ճանապարհ ձգելիս նա ասաց Անդերսենին. «Դու երբեք համալսարան չես ընկնիլ, և եթե կգտնվի այնպիսի մի տխմար մարդ, որ կտպագրե քո ոտանավորները, ապա ես առաջուց ասում եմ ահա, որոնք կփտեն գրախանութներում և ոչ մի առնող չես ունենալ,իսկ դու, Անդերսեն, երբևիցե կընկնիս գժատուն, և կարծեմ ուշ չի լինիլ այդ…»։

Անդերսենը մինչև սրտի խորքը վշտացած այդ խոսքերից, լուռ ու մունջ հեռացավ նրանից։

Շատ տարի անցած, երբ որ Անդերսենն արդեն հռչակավոր մատենագիր էր, և արդեն վաճառվում էր նրա նոր վիպասանությունը «Իմպրովիզատոր» վերնագրով, ռեկտորը և նրա նախկին աշակերտ Անդերսենը հանդիպեցան միմյանց Կոպենհագենում։ Ռեկտորը առաջինը մոտեցավ Անդերսենին ձեռք մեկնեց նրան և քաղցրությունով ասաց. «Ներեցեք ինձ, ես սաստիկ սխալվում էի և ուղիղ չէի դատում ձեր տաղանդի մասին»։

Անդերսենը, տեղափոխվելով Կոպենհագեն, մի փոքրիկ սենյակ վարձեց մի տան վերնահարկում։ Այս բնակարանը նկարագրել է նա իր մեկ վեպի մեջ, որ ունի այսպիսի վերնագիր՝ «Սա միայն կիթառ ածող է»։ Թեև թագավորը շարունակում էր իր նշանակած թոշակը Անդերսենի համար, բայց նա դրանով հազիվ իր մասնավոր դասերի վարձն էր կարող վճարել: Նրա բանը շատ վատ կլիներ, երե նրան հայտնի տներում որոշ օրերում ճաշի չհրավիրեին: Շաբաթվա բոլոր օրերը բաժանված էր նրա վրա, նա ընկել էր «հերթական ճաշկերների» կարգը։ Այսպիսի մի սովորություն կար Կոպենհագենում աղքատ ուսանողների համար: Այս սովորությունը մեծ օգուտ բերավ Անդերսենին. նա այս ճանապարհով ավելի շատ մարդկանց էր հանդիպում և ծանոթանում էր ժողովրդի զանազան դասակարգերի հետ, իսկ այդ ծանոթությունից նա շահում էր իբրև մատենագիր։Այդ ժամանակին պետք է վերաբերել և նրա ծանոթությունը Հեյբերդ մատենագրի հետ, որ մի շաբաթաթերթ էր