Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/476

Այս էջը հաստատված է

Համալսարանի ուսանող։ «Ես արդեն քսաներեք տարեկան էի, գրում է Անդերսենը, բայց բնավորությամբ դեռ երեխա էի. մի փոքրիկ միջնադեպ կարող է ընթերցողին գաղափար տալ, թե ինչպես էի նույն տարիքում։ Այն օրերում, երբ պետք էր հարցաքննվեի համալսարան մտնելու համար, իմ մի ծանոթի մոտ, ճաշի ժամանակ, հանդիպեցա մի երիտասարդի, որ միշտ լուռ էր և կարծես ամոթ էր քաշում խոսելու: Ինձ այնպես թվաց, որ նա ուղղակի դրսի գավառներից էր եկել, և ես շատ վստահ կերպով հարցրի նրան. «Դուք պիտի հարցաքննվի՞ք այս տարի»։— «իհարկե»,— պատասխանեց նա ժպտալով։ — «Ես նույնպես. ինձ համար այդ մի նշանավոր անցք է» ― ես սկսեցի բանալ նրա առջև իմ սիրտն ու հոգին ինչպես մտերիմ ընկերոջ, ամենևին չկասկածելով, որ ես խոսում եմ իմ ապագա հարցաքննողիս հետ, մաթեմատիկայի հայտնի պրոֆեսորի՝ ֆոն Շմիդտենի հետ։ երբ նրան հանդիպեցա հարցաքննության օրը, մենք երկուքս էլ մի տեսակ շփոթություն զգացինք։ Նա ինչպես մեծահոգի մարդ, շատ էր փափագում ինձ սիրտ տալ, բայց չէր իմանում ինչպես աներ: Մենք նստել էինք իրար հանդեպ սեղանի վրա. պրոֆեսորս թեքվեց դեպի ինձ ու կամացուկ հարցրեց ինձ. «Ի՞նչ նոր բանաստեղծություն կտաք մեզ հարցաքննությունից հետո»։ — «Չգիտեմ, ասացի։ Բայց դուք դեռ պիտի հարցաքննեք ինձ մաթեմատիկայից, ի սեր աստծո, դժվար հարցմունքներ չտաք»: «Բայց չէ՞ որ էլի ինչևիցե մի բան կգիտենաք», հարցրեց նա կիսաձայն։ «Այո, ես բավական ուժեղ եմ մաթեմատիկայում. Հելզենգեորի դպրոցում ինձ էին հանձնարարում, որ բացատրեմ մյուս աշակերտների դասերը, և միշտ լավ թվանշան էի ստանում, բայց հիմա ես սաստիկ վախենում եմ»...

Համալսարան մտնելուց հետո Անդերսենի բնավորությունը բոլորովին փոխվեց, նա դարձավ ավելի զվարթ, ուրախ ու աշխույժ, որով և բոլոր ընկերների սերը գրավեց։ Եթե առաջ ուխտ էր դրել, որ ոչինչ չգրեր, բայց էլի չէր դիմանում և գրում էր երբեմն, այժմ ազատված լինելով ուխտադրությունից, բոլորովին անձնատուր եղավ իր վառ երևակայությանը և սկսեց գրել շարունակ։ Նա մինչև անգամ անհաջողությունից չվախենալով, իր սեփական ծախքով տպագրեց մի