Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/478

Այս էջը հաստատված է

խոսքն առաջին անգամն եմ լսում կյանքումս», պատասխանեցի ես: Միտքդ ամփոփիր, հենց հիմա էր, որ դուք այնպիսի լավ պատասխաններ տվիք, դուք անպատճառ մի բան պիտի ասեք ինձ էլեկտրա-մագնիսականության մասին»։ — «Ձեր քիմիայում այդ մասին ոչինչ չկա,— պատասխանեցի ես վճռականաբար։ — Ձեր դասերից ես միայն մեկն եմ բաց թողել, գուցե դուք հենց այդ ժամանակն եք պատմել, որովհետև ես երբեք այդ բանը լսած չեմ ականջովս»։ էրսդետը ժպտաց իմ միամտությանս վրա, գլխով արավ և ասաց. «Ափսոս, եթե դուք իմ այդ հարցմունքին պատասխանեիք, ես լավ նշան կդգնեի, որովհետև ուղիղ որ լավ պատասխանեցիք»։

Սրանից հետո, երբ Անդերսենն առաջին անգամ գնաց այցելության Էրսդետին, խնդրեց նրան բացատրել, թե ինչ բան է էլեկտրա-մագնիսականությունը և ինչ նշանակություն ունի գիտության համար, որովհետև այդ բանն այն ժամանակ դեռ նոր էր և նրա հետազոտողներից մեկն էլ Էրսդետն էր։ Տասը տարուց հետո, երբ համալսարանի շինության մեջ անց կացրին էլեկտրա-մագնիսական հեգադիր, էրսդետը մի տպագրած հրաման ուղարկեց Անդերսենին, որ նա Կոպենհագենի ամենալավ լրագիրներից մեկում նկարագրե հեռագրի կազմությունը այնպես, որ ժողովրդին ըմբռնելի լինի այդ մեծ գյուտի նշանակությունը, որի իրագործության համար գիտությունը պարտական է գլխավորապես Էրսդետի աշխատություններին։

Համալսարանական երկրորդ հարցաքննությունը նույնպես հաջող անցավ Անդերսենի համար, ինչպես առաջինը, իսկ ծննդյան տոնի մոտ օրերում լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն և մեծ ընդունելություն գտավ, թե՝ ընթերցողների և թե կրիտիկայի կողմից։ Երիտասարդ բանաստեղծի համար այժմ բացված էր մի նոր ճանապարհ, որ լուսավորված էր արևի պայծառ և անաղոտ լույսով...