Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/480

Այս էջը հաստատված է

քանի օրից հետո Անդերսենին փող տվին ճանապարհորդության համար։ Այնուհետև, այսինքն` 1831 թվից սկսած` մինչև իր մահը—1875 թիվը, հեքիաթների հռչակավոր ստեղծողը ոչ մի ամառ բաց չէր թողնում, այլ միշտ գնում էր արտասահման։ «Ճանապարհորդել նշանակում է ասում էր նա միշտ։ Անդերսենն զգում էր, որ իր ամենալավ դպրոցը, ուր կսւրող էր ավելի շատ բան սովորել, այդ ճանապարհորթյունն էր աշխարհիս երեսին, և հենց այս է պատճառը , որ նրա հեքիաթները այնքան թարմ են և այնքան բազմատեսակ։

Բացի այն, որ նա սաստիկ հակում ուներ ճանապարհորդելու, նա ուներ, և մի այլ պատճառ երբեմնապես հեռանալու հայրենիքից։ Պատճառն այն էր, որ նրա հայրենակիցները, որոնք հիմա սիրում են նրան ամենաջերմ սիրով, սկզբումը սաստիկ վրդովում էին և վշտացնում էին խեղճին՝ շարունակ հարձակվելով նրա վրա և դատափետելով նրա աշխատությունները: Խեղճ հեղինակը համարյա ամեն օր մի որևէ թունալից հոդված էր կարդում իր աշխատությունների դեմ։ Մեկը ոտանավորը չէր հավանում, մյուսն ասում էր՝ շատ է կոտրտվում և քնքշանում, վերջապես հարձակվում էին նրա մինչև անգամ չնչին տպագրական վրիպակների վրա։ Ինքը քնքուշ և դյուրազգաց սրտի տեր, այդ տեսակ անխիղճ հարձակումներից այնքան վրդովվում էր, որ հիվանդանում էր։ Բարեկամներն էլ խորհուրդ էին տալիս, որ շուտով հեռանա Կոպենհադենից ։ Եվ նա հեռանում էր և պտտվում ամեն քաղաքում և երկրում։ Այդ ճանապարհորդության ժամնակ մի օր էլ լուր ստացավ հայրենիքից, որ իր մայրը վախճանվել է։ Այդ մի մեծ հարված էր Անդերսենի համար։ Նա ինքն իրան բոլորովին որբ էր զգում, ինչպես մի երեխա, նրանով էր միայն մխիթարվում, որ մայրը մեռնելուց առաջ աչքովը տեսավ իր որդու բախտավորությունը։

Անդերսենը 1834 թվի ամբողջ ամառը արտասահմանում անց կացրերց: Նա գնաց Հռոմ, ուր շատ բան տեսավ և շատ բան ուսումնասիրեց իր մեկ ճարտարապետ բարեկամի հետ. այնտեղից անցավ Նեապոլ, Վենետիկ, Վիեննա, Մյունխեն և վերադարձավ կրկին հայրենիք, ուր Կոլլինի տանը նրա