Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/488

Այս էջը հաստատված է

իմանալ, թե ինչպես և ինչ պատճառով է, որ արեգակը, լուսինը և աստղերը շարժվում են երկնքի երեսին, ինչպես և ինչիցն է, որ բուսնում են ծառերն ու խոտերը, թե ո՞ր խոտերն են օգտակար և որոնք վնասակար, ինչպես է կազմված մարդուս մարմինը, ինչից են հառաջ գալիս զանազան հիվանդություները և ինչպես պետք է բժշկել այդ ցավերը։

իսահակը մեկ երեկո իր սենյակումը նստած կարդում էր, հանկարծ փողոցից գոչյունի և աղաղակի ձայն է լսում։ Աղաղակը քանի գնում, սաստկանում է։ Իսահակը բաց է անում պատուհանը և տեսնում է, որ ահա գալիս են դեպի իր տունը ահագին մի ամբոխ, ամբոխի առջևից չորս հոգի մի ծեր մարդ են բերում պատգարակի վրա դրած։

Իսահակն իսկույն ճանաչեց ծերունուն։ Նա մի խեղճ հրեա էր՝ Ահարոն անունով։

Իսահակը դուրս եկավ փողոցը և հարցրեց,

— Ի՞նչ է պատահել։

— Վա՜յ մեզ,— պատասխանեցին նրան,— ծերունի Ահարոնը մեռնում է։ Սանդուղքներից վայր է ընկել խեղճը և սաստիկ ջարդվել է։ Մենք գտանք սրան արյունի մեջ լողալիս։

Իսահակը հրամայեց, որ ծերունուն ներս տանեն իր տունը։

— Շո՛ւտ արեք, շուտ արեք,— ասաց Իսահակը,— աստծո օգնությամբ մենք կփրկենք Ահարոնին։

Ծերունուն վեր բարձրացրին սանդուղքով, տարան ներս, դրին մահճակալի վրա։ Բժիշկն սկսեց նայել, որ տեսնեն ինչ տեղն է ջարդված կամ կոտրված. տեսավ որ կոտրած տեղ չկա, միայն կապտած տեղեր շատ կան, այլև սուր բանի գիպսելուց կտրած տեղ, իսկ նրանից այնքան արյուն է գնացել, որ էլ դժվար թե ապրեր։

— Վա՜յ մեզ, վա՜յ, մեռնում է մեր խեղճ Ահարոնը,— սկսեցին լաց լինել ամենքը։

Ծերունուն ամենքն էլ սիրում էին նրա բարության և արդարության համար, այս պատճառով էլ շատ էին ցավում և մորմոքում նրա համար։

Ամենքն էլ դուրս եկան սենյակից, մնացին միայն հիվանդն ու բժիշկ: Հիվանդի ուշքը վրան չէ. դալկացած է և