Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/49

Այս էջը հաստատված է

ԳԼՈ՞ՒԽ, ԹԵ ԳԼԽԱՐԿ

(Նվեր կաթողիկոսական պատգամավորներին)

Երբ որ ընտրության լինեք ձեռնամուխ
Դուք գլխարկ կընտրեք և ոշ թե գլուխ։
Ի՞նչ է վեդարը, եթե ոչ գլխարկ,
Որ պարփակում է մի գլուխ դատարկ։

Կուզեք ընտրեցեք մի աշխարհական,
Թող լինի անգամ մի մեծ գիտնական,
Բայց չէ՞ որ նա էլ վեղար պիտ կրի,
Եվ ինչ որ սև է, նրան համակրի.
Ուրեմն էլ ի՞նչ հարկ մտմտաք իզուր,
Թե վեղարներից ո՞րն է բութ կամ սուր։


1908

ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԱՅԼԸ ( Նոր առակ)

Աղվեսն ու Գայլը շատ մտերմացան
Եվ ընկերացան.
Եվ ահա մեկ օր սրանք կամեցան
Որ գնան դառնան
Մեկը՝ ոչխարած,
Մյուսր՝ սագարած։
Ու պետք էր հովվի հագուստ հագնեին,
Բայց ո՞ւր գտնեին։
Խելոք աղվեսը չհուսահատվեց.
Գայլ ընկերոջ հետ նա այսպես խոսեց.
_Սիրելի ընկեր, իմացած կենաս,
Որ ինչ չուլ֊փալաս
Հագիգ ունենաս,