Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/491

Այս էջը հաստատված է

Շքեղ հագուստով պարոնը հարցրեց Լիային.

— Այստեղ չէ՞ կենում արդյոք բժիշկ Իսահակ Ջեմը։ Այս անծանոթ մարդկանցից այնպես վախեց Լիան, որ չկարողացավ պատասխան տալ։ Հոոմ քաղաքի այն թաղերում, ուր հրեաներ էին բնակվում, շատ հապիվ էր պատահում, որ զրահավորված մարդիկ երևան։

Անծանոթը շարունակեց.

— Մեզ այստեղ ուղարկել է Իննոկենտիոս յոթերորդ պապը, և հրամայել է, որ իր պալատը տանենք բժիշկ Իսահակ Ջեմին։

Այս որ լսեց, լաց եղավ Լիան. պապի ուղարկած մարդկանցից բարի բան չէր կարելի գուշակել։ Նա գնաց մարդուն իմաց տվավ, թե՝ պապը մարդիկ է ուղարկել քեզ կանչելու, իսկ ինքը շարունակեց լաց լինիլ։

— Ինչո՞ւ ես լաց լինում, Լիա,— սիրտ տվավ նրան Իսահակը,— աոաջին անդամը հո չէ՞, որ ինձ նշանավոր հիվանդների մոտ են կանչում։

Նա համբուրեց կնոջը և գնաց իրան սպասող մարդկտնց մոտ:

— Գնանք,— ասաց,— ես պատրաստ եմ:

Երբ որ նրանք գնում էին փողոցով, բոլոր ծանոթները նայում էին պատուհաններից և դռներից ու զարմանում էին, թե բժշկին ուր են տանում զինվորներով կալանավորած, մարդու պես։

Իսահակը հասնում է պապի վեհարանը, բարձրանում է մարմարի սանդուղքներով, անցնում է սրահից սրահ և դահլիճից դահլիճ։ Բոլորն էլ լիքն են ժողովրդով։ Ո՚վ ասես և ի՛նչ մարդ ասես, որ այստեղ չկային.— վարդապետներ, տերտերներ, զինվորներ, իշխաններ և ուրիշ նշանավոր քաղաքացիր։ Իսահակի վրա կամ ուշադրություն չէր դարձնում ոչ ոք և կամ զննում էր ոտից գլուխ, իբր թե, սա ի՞նչ մարդ պետք է լինի արդյոք։

Իսահակին շատ սենյակներից անցկացնելով, վերջապես տարան պապի սենյակը։ Ներս մտավ Իսահակը և կիսամութ սենյակում ոչինչ չտեսավ իսկույն։ Նայում է,— ընդարձակ սենյակ է. բարձր առաստաղը հեծած է մարմարի սյուների