Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/497

Այս էջը հաստատված է

որ իբր նրա ձեռքը ցնցվեց։ Դալկացած նայեց որդու երեսին և տեսավ , որ տղան ժպտում է, չնայած դեռևս չչորացած արտասուքներին։ Իստհակի սիրտը մի քիչ թեթևացավ։ «Փա՜ռք աստծո,— մտածեց նա,— գործս հաջողությամբ է վերջանում։ Մեծ որդիս ողջ կմնա»։

Որդու վերքը կապեց, համբուրեց նրան, և մոտը կանչեց մյուսին։ Բժիշկները նայում են նրան և զարմանում նրա հըմտության վրա։ Իսկ պապը կարծես կենդանություն ստացավ, նոր արյունի հոսանք զգալով իր երակների մեջ։ Նա բարձրացրեց գլուխը և մի քանի քաղցր խոսք ասաց երեխային։ Բայց այդ խոսքերից երեխան ավելի ևս զարհուրեց։ Նայում է հորը և ասում է արտասվելով։

— Հայրիկ, ե՞րբ պիտի վերջացնես, կուռս ցավում է, ա՜ խ, ինչպե՜ս ցավում է…

— Սպասիր, հոգիս, միայն մի րոպե և գործը վերջացած կլինի,— պատասխանեց Իսահակը, հազիվ պահելով արտասուքը։ Նրա ձեռքերը դողում էին, աչքերը ոչինչ չէին տեսնում, բացի երեխայի կռան զարհուրելի վերրից։

Վերջացավ արյունի ետ ածելը։ Իսահակը փաթաթեց թե պապի և թե երեխայի վերքերը, և մտածեց. «Փառք աստծո. գործս հաջող անցավ»:

Իսկ պապը նայում էր նրա վրա և ասում.

— Շնորհակալ եմ քեզանից, Իսահակ Ջեմ, դու փրկեցիր իմ կյանքը և դրա համար դու կստանաս վայելուչ վարձատրություն։

Իսահակը գլուխ տվավ պապին և երեխանց ձեռքից բըռնած՝ գնաց մյուս սենյակը։ Այստեղ նրան շրջապատեցին պալատականները, բարձրաստիճան մարդիկ և պապիի մերձավորները: Ամենքն էլ շնորհավորեցին նրան իր գործի հաջողության համար և ձեռքը սեղմեցին, գովաբանեցին նրան, փայփայեցին երեխանցը և նրանց տարան մյուս սենյակ։

Իսահակի սիրտը թեթևացավ բոլորովին։ Նա ոչ միայն փրկեց մի մեծ մարդու կյանք, այլև ապացուցեց, որ իր գործը ճշմարտություն է։ Եվ այն էլ ինչպես հաստատեց, իր հարազատ որդոց վրա… Դահլիճով անցավ նույն սենյակը, ուր նրան սպասում էին երեխայքը, բաց արավ դուռը