Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/502

Այս էջը սրբագրված է

գլխիցը մերթ խոսում ինքն իրան, լաց լինում և հառաչում։ Այսպես նա մտավ մի գյուղ. շները թափվեցին վրան, շորերը պատռտեցին, ոտները կծոտեցին. մանուկներն սկսեցին քարեր նետել վրան, իսկ մեծերը չարգելեցին նրանց. նրանք Նկատեցին, որ Իսահակի խելքը գլխին չէ,— իսկ խելագարներին այն ժամանակներում այսահար էին համարում, այսինքն՝ կարծում էին, թե սատանա է մտել մեջը և գժվացրել։ Իսկ Իսահակը շարունակում էր փախչիլ, առանց պաշտպանվելու մի փորձ անելու։ Նա չէր զգում շների կծած վերքերի ցավը. սրտի ցավն այնքան սաստիկ էր, որ քարացրել էր նրա բոլոր զգացումները։

Այսպես իր փախչվղը շարունակեց Իսահակը, մինչև դարձյալ ուժասպառ վայր ընկավ մի խրճիթի առջև։ Խրճիթից դուրս եկավ մի կինարմատ, երեխան գրկած, տեսավ գետնին մի մարդ է փռված ուշագնաց, ոտքերն արյունաթաթախ, շորերը պատռտորած,— շատ խղճաց։ Գնաց տանիցը ջուր բերավ, թրջեց Իսահակի գլուխը, երբ որ նա աչքերը բաց արավ, ջուր տվավ նրան խմելու։

— Ի՞նչ է պատահել քեզ,— հարցրեց կինարմատը։ Իսահակը պատասխան չտվավ։ Կինարմատը նրա համար Հաց բերավ. վաղուց էր արդեն, որ Իսահակը հաց չէր կերել,վեր առավ հացը, սկսեց ուտել, բայց կարծես ակամա:Կինարմատը փաթաթեց նրա վերքերը և ասաց.

— Սպասիր, երեխեքս կգան ղաշտիցը, մենք քեզ կտանենք մինչև քաղաք։

Իսահակը հենց որ լսեց «երեխեք» խոսքը, իսկույն վեր ցատկեց, աշխատեց մի բան միտը բերել, բայց չկարողացավ. հոգու վրա սև թուխպ է պատել, նրա միջով ոչինչ չի տեսնում, իսկ սրտի վրա մի ծանր քար է ընկած։ Նա հառաչեց և նորից սկսեց իր փախուստը։

Նա սկսեց փախչիլ շատ օր և շատ գիշեր. փախչում, վազում էր և գյուղերով և՛ քաղաքներով, միշտ դեպի հյուսիս. առաջվա պես թխպած է նրա հոգին, իսկ սիրտը կտոր-կտորեն անում գիշակեր գւսզանները։

Նա կերակրվում էր սրա-նրա տված հացով։ երբ տալիս էին մի բան, ուտում էր, չէին տալիս,— ինքը չէր ուզում։ Եթե