Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/509

Այս էջը հաստատված է

ասել սաստիկ հուզմունքից, նրա ուշքը գնաց և վայր ընկավ գետնի վրա:

Իսահակն սկսեց սգի արտասուք թափել նրա վրա, լալ սկսեց և ծերունի Ահարոնը։ Հարևանները լսեցին բժշկի վերադարձը, իսկույն հավաքվեցան, վերցրին Լիային և տարան տուն, ուր նա ուշքի եկավ և ասաց.

— Բարի է տերը և անհասանալի են նրա գործքերը։ Նա վերադարձրեց ինձ իմ ամուսինս։

Ոչ մի հանդիմանական խոսք դուրս չեկավ Լիայի բերանից։ Իահակը նստեց նրա կողքին բազմոցի վրա. նա զգում էր, որ իր սիրտը կտրատվում է. չափից դուրս վշտանում էր կնոջ երեսին նայելիս, քանի որ տեսնում էր նրա աչքերի վրա փռված սպիտակուցը և դեմքի վրա դրոշմված դառն վիշտը:

Նրա մոտ եկան բոլոր ազգականները և ծանոթները։ Իսահակը պատմեց բոլորի առջև իր կրած տանջանքներն ու չարչարանքները։ Իսկ նրանք ասացին Իսահակին.

— Քո զավակներիդ մահովը, Իսահակ Ջեմ, աստված պատժել է քեզ. պետք չէր, որ դու արյուն ածեիր պապի երակները։

Այս խոսքերը լսելով, Իսահակը սրբում էր իր աչքերից արտասուքը։

Ինչպե՞ս. պետք չէ՞ր արյուն ածել պապի երակները։ Ինչո՞ւ։ Մի՞թե կարելի է դրա համար կշտամբել նրան։

— Ոչ,— պատասխանում էր նրանը Իսահակը,— բժիշկները նրա համար են, որ օգնեն բոլոր հիվանդներին անխտիր, լինի նա պապ, թե ռամիկ, աստվածապաշտ, թե հեթանոս։

— Դու պետք է հրաժարվեիր, որովհետև քո գյուտը ճըշմարիտ հնար չէ, այլ ցնորք,— ասում էին նրանք։

- Իմ գյուտը ցնորք չէ, այլ ճշմարտություն։ Ես գլխիցս չեմ հնարել արյունի տեղափոխությունը, այլ աչքովս եմ տեսել և ձեռքովս կատարել։

Եվ նա միտ բերավ, թե ինչպես երբեմն մի ճագարի արյունը մյուս ճագարի մեջն էր ածում, ինչպե՞ս ուրախանում էր, երբ տասը, քսան փորձ անելուց հետո, տեսնում էր, որ