Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/515

Այս էջը հաստատված է

էր բոլորովին։ Նրա գյուտն ինքն իրան հաստատեց. ճշմարտությունը մնաց ճշմարտություն։ Տուն հասնելով, ասաց Լիային.

— Լիա՛, ուրախացիր, ես արյուն ածեցի մեծ հաջողությամբ։ Ինչ որ ճշմարիտ է — ճշմարիտ է։ Մեկ անհաջող փորձը կարող է հերքել ճշմարտությունը։ Այո՛, անհաջող փորձը մեզ համար մեծ տանջանքների առիթ դարձավ։ Բայց կամք տեառն օրհնյալ եղիցի։

1890

ՄԻ ԼԵԳԵՆԴ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

Արարիչը ոչնչից գոյացրեց մեր երկրագունդը և բազմեցրեց նրան անհամար աստղերի մեջ։ Եվ հրամայեց արեգակին, որ տաքացնե նրան, և լուսնին, որ լուսավորն գիջերները։

Ինչպես հայրը իր բոլոր զավակների մեջ մեկին դարձնում է իր սիրելին, այնպես և արարիչը իր բոլոր արարածների մեջ երկիրը դարձրեց իր սիրելին և ամենից շատ նրան գուրգուրեց ու փայփայեց։ Շուշանին տվավ արծաթի ու մարգարտի նման սպիտակ գույն, գետափերը զարդարեց լոտոսի ծաղիկներով։ Հովիվներին տվավ նազաճեմ այծյամներ, ավազուտներին՝ գոռոզ առյուծներ։ Օդի մեջ ցրվեց բազմա- զան թոչուններ, որ նրա համար նվագեն քաղցրաձայն և ուրախ տաղեր։ Եվ շարունակում էր ստեղծագործել նորանոր գեղեցիկ բաներ, որոնցով զարդարում էր իր երկիրը։ Եվ ինչպես արվեստավորը իր սիրած շինվածքի մեջ դնում է իր հոգու մի մասը, այնպես էչ արարիչը մի մարդ ստեղծեց։ նրա մեջ դրոշմեց իր աստվածային պատկերի նմանությունը և կարգեցրեց նրան տեր և տիրապետող։

Երջանկություն, և միայն երջանկություն էր բաժին ընկել երկրի այդ իշխանավորին։ Եվ բոլոր արարածների մեջ միայն մարդը դարձավ արարչի սիրելին։