Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/517

Այս էջը սրբագրված է

Բայց մի քանի օր չանցած՝ մարդը մենակություն զգաց, կարոտեց կնոջ ընկերությանը և կրկին դիմեց երկնքին նոր աղաչանքով:

— Ետ տուր ինձ, տեր, ետ ուղարկիր ինձ այն գեղեցիկ արարածին. ես մեռնում եմ նրա կարոտը քաշելով:Նա գնաց և հանգստությունս էլ հետը տարավ։ Ես հիմա ոչ գիշերը քուն ունիմ, ոչ էլ ցերեկը հանգիստ։ Արարիչը լսեց մարդու աղաչանքը

և կատարեց նրա խնդիրը։Կինը գնաց և ուրախացրեց մարդուն, բայց հազիվ մի քանի օր անցած, մարդը նորից աղաղակ բարձրացրեց դեպի երկինք և նորից հայտնեց իր դժգոհությունը, ասելով.

— Տա՛ր սրան, .տե՛ր, ազատի՛ր ինձ սրանից։ Սա դառնացնում է իմ կյանքը...

Այդ ժամանակ նեղացավ տերը մարդու վրա և ասաց.

— Ձայնդ պահիր, ապերախտ որդի, ես վատ թան չեմ ստեղծել քեզ համար, դու ինքդ նրա հետ վարվելու շնորհք չունիս։ Սովորիր, թե ինչպես պիտի ապրես կնոջդ հետ, որ բախտավոր լինիս։ Ես ոչ մի խորհուրդ չեմ կարող տալ քեզ։ Առանց կնոջդ չես կարողանում ապրել, նրա հետ էլ ապրելիս գանգատվում ես վիճակիդ։ Գնա՛ ապրիր, ինչպես կաւզես։ 1909

ՈՍԿԵ ԿԱՑԻՆ

(Ըստ Տոլստոյի)

1

Մի խեղճ գյուղացի գետափին ծառ կարելիս'կացինը դուրս է պրծնում ձեռքիցը և ընկնում գետը։ Գետը խոր էր, գյուղացին չէր կարող այնտեղից հանել